Բացել լրահոսը Փակել լրահոսը
MHM0131095
A A
Քաղաքականություն

Վարչապետը կարող է խառնվել դատարանի գործերին միայն Սահմանադրական փոփոխությունների և ժողովրդի միջոցով. Հայրիկյան

«Դատական համակարգի շուրջ խնդիրները  ի վերջո բխում են անկատար Սահմանադրությունից»,- այս մասին բարձրաձայնում է ԱԻՄ առաջնորդ Պարույր Հայրիկյանը: Նա նշում է, որ Հայաստանին սահմանադրական փոփոխություններ են անհրաժեշտ։ Կարծում է՝ եթե գործադիրի ղեկավարը ցանկանում է խառնվել դատական իշխանության գործերին, ապա միայն Սահմանադրական փոփոխությունների և ժողովրդի միջոցով։

Անդրադառնալով Նիկոլ Փաշինյանի քննադատություններին, թե ՍԴ նախագահ Հրայր Թովմասյանը սեփականաշնորհել է ՍԴ-ն՝ ինչպես մի նոտարական գրասենյակ, ապա Պարույր Հայրիկյանը տեղին չի համարում, որ վարչապետը քննադատում է Հրայր Թովմասյանին։

«Երբ իշխանության որևէ ճյուղի ղեկավար քննադատում է,  արդեն արժեզրկում է իր քննադատությունը, նույնիսկ ամենաառողջ քննադատությունը, որովհետև ինքը խոսում է իր մրցակցի մասին, իրեն կաշկանդելու կոչված ուժի մասին»,- ասում է նա։