Բացել լրահոսը Փակել լրահոսը
inqnatir
A A
Հասարակություն

Կառավարությունը պատրաստ է վճարել ՀՀ քաղաքացիներին Եգիպտոսից ՀՀ տեղափոխելու համար

Փոխվարչապետ Տիգրան Ավինյանի գրասենյակի ղեկավար Վարագ Սիսեռյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է. 

 

«Տեղեկացնում եմ, որ Հուրգադայից ՀՀ քաղաքացիների տեղափոխման համար քննարկվում են մի քանի տարբերակներ: Խնդրի լուծումը գրեթե գտնվել է: Հայտնում եմ նաև, որ կառավարությունը պատրաստակամ է վճարել ՀՀ քաղաքացիներին չարթերային թռիչքով Եգիպտոսից Հայաստան տեղափոխելու համար: 
Մանրամասների մասին կտեղեկացնեմ մի փոքր ավելի ուշ»:

Հուրգադա-Երևան չվերթի չեղարկման պատճառով Եգիպտոսում գտնվում է մոտ 100 ՀՀ քաղաքացի։