Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A
Տեսանյութեր Հասարակություն

Ո՞ւմն է «Մեծ գաղափարը» (տեսանյութ)

«Ստեղծարար Միտքը» (Creative Spark) ծրագրի նպատակը ստեղծարար ձեռնարկատիրական կրթության զարգացումն է։

Ծրագիրն իրականացվել է Բրիտանական խորհրդի կողմից, դրան մասնակցում էին 7 երկրներ՝ Ուկրաինան,Ղազախստանը, Ադրբեջանը, Ղրղզստանը, Վրաստանը, Ուզբեկստանը և Հայաստանը։

Ծրագրի շրջանակներում տեղի է ունեցել«Մեծ գաղափարների մարտահրավեր» տեսանյութերի մրցույթը, որում երեք անվանակարգ էր ներկայացված՝ թվային տեխնոլոգիաներ, սոցիալական ազդեցություն և ստեղծարարություն։

Անվանակարգերից յուրաքանչյուրում ընտրվել է մեկական հաղթող՝ յուրաքանչյուր մասնակից երկրից։

«Մեծ գաղափարների մարտահրավեր» մրցույթում Հայաստանից հաղթող է ճանաչվել  «GreenDom» նախագիծը, որը ներկայացնում է Երևանի  Բրյուսովի անվան լեզվահասարակագիտական համալսարանի թիմը:   Այն միջազգային և տեղական ժյուրիի կողմից Հայաստանի կողմից ներկայացված լավագույն գաղափար է ճանաչվել։

 «ԳրինԴոմ» նախագծի նպատակն է ստեղծել ջերմոց, որտեղ հաշմանդամություն ունեցող երեխաները կկարողանան անվճար թերապիա անցնել՝ աճեցնելով բույսեր եւ միաժամանակ ձեռք բերելով հմտություններ՝ հետագայում աշխատանքի համար: 

Հաղթող թիմին որպես մրցանակ կշնորհվի 3,000  ֆունտ ստերլինգ դրամաշնորհ,  ինչպես նաեւ մենթորական աջակցություն եւ ուսուցողական այց դեպի Բրիտանիայի Միացյալ Թագավորություն։