A
A
Քոչարյանին որպես ընդդիմություն չեմ տեսնում. Ալեն Սիմոնյան (տեսանյութ)
Աջակցիր «Ա1+»-ինԱզգային ժողովի փոխնախագահ Ալեն Սիմոնյանը, լրագրողների հետ զրույցում անդրադառնալով Ռոբեր Քոչարյանի՝ ընդդիմություն լինելու հանգամանքին, ասաց, որ վերջինս նախ պետք է կողմնորոշվի` քաղաքականություն վերադառնո՞ւմ է, թե՞ ոչ։
«Ես նրան որպես ընդդիմություն չեմ տեսնում, որովհետև տեսնում եմ շատ տարբեր, արժանի և նոր մարդկանց»,- նշեց նա։
Քոչարյանը, ՀՀԿ-ականները, ըստ Սիմոնյանի, ընդդիմադիրների ցանկում չկան, որովհետև նրանք ժողովրդի հետ ոչ մի կապ չունեն։
Լրագրողներից մեկի դիտարկմանը, թե Քոչարյանն իրեն համարում է այս իշխանությունների օրոք քաղբանտարկյալ, ԱԺ փոխնախագահը պատասխանեց, որ Քոչարյանի օրոք ՀՀ բոլոր քաղաքացիներն են եղել բանտարկյալ։
Տեսանյութը՝ Factor.am-ի