Բացել լրահոսը Փակել լրահոսը
ԲԴԽ-խորհրդանիշ
A A
Պաշտոնական

ԲԴԽ-ն հայտարարություն է տարածել

ԲԴԽ-ն հայտարարություն է տարածել՝ 2019 թվականի օգոստոսի 16-ին կայանալիք Դատավորների արտահերթ ընդհանուր ժողովի կողմից Բարձրագույն դատական խորհրդի դատավոր անդամի թափուր տեղի ընտրության վերաբերյալ․

«Հայաստանի Հանրապետության դատական օրենսգիրք» սահմանադրական օրենքի 76-րդ հոդվածի 4-րդ և 5-րդ մասերի կարգավորումների ուժով` Դատական դեպարտամենտի ղեկավարի կողմից սույն թվականի օգոստոսի 1-ին ծանուցագրեր են ուղարկվել Բարձրագույն դատական խորհրդի դատավոր անդամ ընտրվելու իրավունք ունեցող Վճռաբեկ դատարանի քաղաքացիական և վարչական պալատի 9 դատավորի:

Վճռաբեկ դատարանի քաղաքացիական և վարչական պալատից ստացվել է Բարձրագույն դատական խորհրդի դատավոր անդամի թեկնածուների 4 դիմում՝ իրենց անունները քվեաթերթիկում չներառելու մասին:
Դատական դեպարտամենտի ղեկավարի կողմից Բարձրագույն դատական խորհրդի դատավոր անդամի թափուր տեղի ընտրության քվեաթերթիկում ներառվելու է ներքոնշյալ՝ 5 դատավորի անուն.

Հրապարակումը՝ հղմամբ
➡️ https://bit.ly/2OUoiya