Բնությանը պատճառվել է ավելի քան 1.188.834 ՀՀ դրամի վնաս
Աջակցիր «Ա1+»-ինՀՀ գլխավոր դատախազության պետական շահերի պաշտպանության վարչությունը ՀՀ
բնապահանության և ընդերքի տեսչական մարմնից ստացել է տեղեկատվություն, որ
Արմավիրի մարզի Արաքս համայնքում հայտնաբերվել է բնական ռեսուրսների
ապօրինի օգտագործման դեպք:
Մասնավորապես, ՀՀ գլխավոր դատախազության պետական շահերի պաշտպանության
վարչության կողմից կատարված ուսումնասիրությամբ պարզվել է, որ Արմավիրի
մարզի Արաքս համայնքում իրականացված հողային զանգվածի քանդման աշխատանքների հետևանքով տեղի է ունեցել հողի դեգրադացիա՝ բնությանը պատճառելով 1.188.834 ՀՀ դրամի վնաս:
Նկատի ունենալով, որ արձանագրված խախտումներն առերևույթ պարունակում են
հանցագործության հատկանիշներ՝ ՀՀ գլխավոր դատախազության պետական շահերի
պաշտպանության վարչությունում ՀՀ քրեական օրենսգրքի 290-րդ հոդվածի 1-ին
մասով նախատեսված հանցագործության հատկանիշներով հարուցվել է քրեական գործ:
Նախաքննությունը հանձնարարվել է ՀՀ քննչական կոմիտեին:
Հարգանքով՝ ՀՀ դատախազության հանրային կապերի բաժին