Բացել լրահոսը Փակել լրահոսը
69354161_2509172135808689_5338903472894902272_n
A A
Քաղաքականություն

«Հայաստաններից» «Բարգավաճը» մասնակցում է, «Լուսավորը»՝ ոչ

Վարչապետ Նիկոլ Փաշինյանի նախաձեռնությամբ այսօր տեսակապի միջոցով զրույց է տեղի ունենում «ԷԼԱՐԴ» ընկերության ներկայացուցիչների հետ՝ Ամուլսարի վերաբերյալ տրված եզրակացության մասին։

Խորհրդարանական ընդդիմադիր խմբակցությունները նույնպես հրավիրված են եղել մասնակցելու «Էլարդ»-ի հետ «տեսահանդիպմանը»։ 

«Բարգավաճ Հայաստան» խմբակցությունից մասնակցում է Տարածքային կառավարման, տեղական ինքնակառավարման, գյուղատնտեսության եւ բնապահպանության հարցերի մշտական հանձնաժողովի անդամ, տնտեսագետ Սերգեյ Բագրատյանը։ Այս մասին «Ա1+»-ին հայտնեց խմբակցության քարտուղար Արման Աբովյանը։

Իսկ ինչ վերաբերում է«Լուսավոր Հայաստան» խմբակցությանը, ապա դրա ղեկավար Էդմոն Մարուքյանը իր ֆեյսբուքյան էջում ավելի վաղ տեղեկացրել է, որ չեն մասնակցելու։ 

«Չենք պատրաստվում մաս կազմել «ԷԼԱՐԴ»-ի թատրոնին և մենք այդ կազմակերպության կողմից տրված եզրակացությունը ի սկզբանե ամբողջությամբ կասկածի տակ ենք դրել։ Այսպիսով, այդ ֆորմատով մեզ համար քննարկման ենթակա հարց չկա, և «Լուսավոր Հայաստան» խմբակցությունը նպատակահարմար չի համարում իր մասնակցությունը որևէ հավելյալ քննարկման այդ կասկածելի ընկերության կասկածելի եզրակացության մասին»,- նշված է գրառման մեջ։

«Ա1+»-ին չհաջողվեց կապ հաստատել «Իմ քայլը» խմբակցության քարտուղար Հակոբ Սիմիդյանի հետ, չկարողացանք ճշտել, թե իշխող խմբակցությունից ով է մասնակցում։