Ադրբեջանը հասկանում է միայն մեկ լեզու՝ ուժի լեզուն․ Թեւան Պողոսյան
Աջակցիր «Ա1+»-ին«Մարդկային զարգացման միջազգային կենտրոնի» նախագահ Թևան Պողոսյանը, անդրադառնալով արցախյան խնդրով բանակցային գործընթացին, ասաց, որ ձևավորում են նոր մոտեցումներ, որտեղ պետք է գիտակցել, որ Արցախը պետք է լինի բանակցային սեղանի շուրջ։
Թեւան Պողոսյանի խոսքով՝ Հայաստանի կողմից ամեն անգամ արված հայտարարություններին Ադրբեջանը փորձել է ագրեսիվ հակազդել, հետեւաբար՝ Պողոսյանը մեծ հույսեր չունի բանակցային գործընթացից՝ այսօրվա դրությամբ։
Նա կարևորում է այն, որ Հայաստանը կարողանա հնարավորինս զարկ տալ գիտությանը, տնտեսությանը, և կարողանանք հզորացնել զինված ուժերը․
«Ադրբեջանը հասկանում է միայն մեկ լեզու՝ ուժի լեզուն։ Եթե լինենք միշտ իրենցից մեկ քայլ առաջ, ապա կպահպանենք իրավիճակը։ Եթե Ադրբեջանը զգաց, որ թեկուզ մեկ միլիմետր մեզանից առաջ է, կարող է գնալ տարբեր սրացումների»,- ասաց նա։
Պողոսյանն ասում է՝ պետք է միշտ պատրաստ լինենք ճիշտ դիվանագիտություն վարելուն, որպեսզի կարողանանք մեր երկրի զարգացումն ու անվտանգությունը ճիշտ վարել։