A
A
«Արարատը» հաղթեց «Գանձասար-Կապանին» ու պահպանեց առաջին տեղը (տեսանյութ)
Աջակցիր «Ա1+»-ինՖուտբոլի Հայաստանի բարձրագույն խմբի առաջնության միանձյա առաջատար Երևանի «Արարատը» շարունակում է հաջող հանդես գալ նոր մրցաշրջանում:
Այսօր կայացած 5-րդ տուրի տուրի խաղում արարատցիները հյուրընկալվելիս 1:0 հաշվով հաղթեցին «Գանձասար-Կապանին»: Միակ գոլը 52-րդ րոպեին խփեց Դավիդ Խուրցիձեն:
Այս հաղթանակից հետո «Արարատը» վաստակեց 13 միավոր և կրկին բարձրացավ 1-ին տեղ, որը որոշ ժամանակով զբաղեցրել էր Գյումրիի «Շիրակը», որը մեկ ժամ առաջ պարտության էր մատնել «Ալաշկերտին» (2:1) և վաստակել էր 12 միավոր:
Առաջնությունում այժմ երկշաբաթյա ընդմիջում է հայտարարվել, քանի որ սեպտեմբերի սկզբին Հայաստանի ազգային և երիտասարդական հավաքականներն անցկացնելու են Եվրոպայի առաջնության հերթական ընտրական խաղերը: