A
A
Դանակահարություն Գյումրիում․ 2 անձ տեղափոխվել է հիվանդանոց
Աջակցիր «Ա1+»-ինԳյումրում 21:30-ին արտակարգ դեպք է տեղի ունեցել:
Տարբեր աստիճանի մարմնական վնասվածքներով եւ արյունահոսությամբ Գյումրու բժշկական կենտրոն են տեղափոխվել 21-ամյա Ռազմիկ Ա.-ն եւ Իսահակ Ա.-ն:
Դեռ անհայտ պատճառներով պապ ու թոռանը նախնական տեղեկություններով դանակահարել են Գյումրու «Պիտուշոկ»թաղամասից դեպի «Անի» թաղամաս տանող ճանապարհահատվածին:
«Գյումրի» ԲԿ-ից հայտնի դարձավ, որ Ռազմիկ Ա.-ի մոտ ախտորոշվել է կրծքավանդակի աջ կեսի վնասվածքներ, իսկ Իսահակ Ա.-ի մոտ՝ կրծքավանդակի ձախ կեսի վնասվածք: