Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A
Քաղաքականություն

Պետական հիմնարկները վեր են ածում սեփական բոստանի. Գևորգ Պետրոսյան (տեսանյութ)

ԱԺ ԲՀԿ պատգամավոր Գևորգ Պետրոսյանը ՀՀ ԱԺ պետաիրավական հարցերի հանձնաժողովի նիստում ներկայացրեց «Բարգավաճ Հայաստան» խմբակցության առանձին պատգամավորների մշակած նախագիծը՝ քրեական օրենսգրքում լրացում կատարելու մասին։ 

«Աշխատանքից (հանրային ծառայության պաշտոնից), ազատվելու կամ այլ աշխատանքի կամ պաշտոնի  փոխադրվելու վերաբերյալ դիմում տալ հարկադրելը պատժվում է տուգանքով՝ նվազագույն աշխատավարձի 200ապատիկի չափով կամ ազատազրկմամբ՝ առավելագույնը 1տարի ժամկետով, կամ զրկելով պաշտոններ զբաղեցնելու և որոշակի գործունեությամբ զբաղվելու իրավունքից՝ 2-ից 3 տարի ժամկետով»։

Պատգամավորը նշեց, որ այսօր շատ պետական և մասնավոր ապարատում գործատուն կարող է ինչ-ինչ պատճառներով աշխատողին ասել՝ դիմում գրել եւ հեռանալ, առանց հիմնավոր պատճառներ ունենալու։

«Մարդուն էսօր ասում են՝ ես եմ նախարարը կամ փոխնախարարը, դու պետք է վարչության պետ չաշխատես, էսօր ես վարչության պետ եմ, իմ բաժնի պետերը պետք է իմ մարդիկ լինեն։ Այսպիսով պետական հիմնարկները վեր են ածում սեփական բոստանի, որը անընդունելի է թե՛ իրավունքի, և թե՛ բարոյականության կողմից»։

Հանձնաժողովը ՀՀ քրեական օրենսգրքում լրացում կատարելու մասին օրենքի նախագծին դրական եզրակացություն չտվեց։