Բացել լրահոսը Փակել լրահոսը
Andranik-Kocharyan-e1549883470612
A A
Քաղաքականություն

Առավոտ․ «Քոչարյանի փաստաբանները մեկ խնդիր են լուծում` թույլ չտալ, որպեսզի Մարտի 1-ի գործով դատաքննությունը սկսվի». Ա․ Քոչարյան (տեսանյութ)

«Որոշմանը պետք է խորությամբ ծանոթանամ, որպեսզի գնահատական տամ»,- խորհրդարանում, լրագրողների հետ զրույցում ասաց ԱԺ պաշտպանության եւ անվտանգության հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Անդրանիկ Քոչարյանը`պատասխանելով Ռոբերտ Քոչարյանի գործով ՍԴ-ի այսօր հրապարակած որոշմանը, որով մասամբ բավարարվեց Ռոբերտ Քոչարյանի փաստաբանների դիմումը:

Անդրանիկ Քոչարյանն այս որոշման մասին նախնական գնահատականներ չի ցանկանում հնչեցնել: Aravot.am-ի հարցին`Ռոբերտ Քոչարյանի փաստաբանական խմբի անդամը մեկնաբանելով ՍԴ որոշումն ասաց, որ իրենց պաշտպանյալի նկատմամբ կալանքը մինչ այժմ իրավաչափ չի եղել եւ, փաստորեն, Ռոբերտ Քոչարյան պետք է ազատ արձակվի, Անդրանիկ Քոչարյանը պատասխանեց`կարող են մեկնաբանել ինչպես իրենք ցանկանում են, որովհետեւ դրա համար իրենք վարձատրվում են. «Իսկ իրավական առումով, պետք է հասկանալ, թե ի՞նչ խնդիրներ կարող են առաջանալ այս գործընթացի ընթացքում:

Ինձ համար, շատ կարեւոր էր, որ ՍԴ-ն այս գործընթացում չհանդիսանար խոչընդոտ մեր հասարակության համար, որպեսզի ինքը էապես ունենար հնարավորություն իմանալ, թե Մարտի 1-ին ինչ է տեղի ունեցել: Մենք ուզում ենք Մարտի 1-ի լիարժեք բացահայտում»: Անդրանիկ Քոչարյանի համոզմամբ, Ռոբերտ Քոչարյանի փաստաբանական թիմը մեկ խնդիր է լուծում`թույլ չտալ, որպեսզի Մարտի 1-ի գործով դատաքննությունը սկսվի կամ սկսվի այնպես, որպեսզի իրենք հնարավորություն ունենան խոչընդոտել վկաների`դատարան գալուն: 

Ավելին՝ այս հասցեով