Բացել լրահոսը Փակել լրահոսը
1080_naxarar33 (1)
A A
Պաշտոնական

Առողջապահության նախարարության պարզաբանումը՝ հատկացված ֆինանսական միջոցների վերաբերյալ

Անդրադառնալով մամուլում հայտնված «ԱՂՄՈՒԿԻ ԸՆԹԱՑՔՈՒՄ ԱՎԵԼԱՑՐԵԼ Է ԿՆՈՋ ԲԿ-Ի ՊԵՏԱԿԱՆ ՖԻՆԱՆՍԱՎՈՐՈՒՄԸ» վերտառությամբ հոդվածին, հարկ ենք գտնում մեկ անգամ ևս պարզաբանելու դժվարամատչելի ախտորոշիչ հետազոտությունների մասով պետական պատվերի գումարների բաշխման գործընացը: 

Այդ մասին հայտնում են Առողջապահության նախարարությունից։

2019 թվականի բյուջեի հաշվարկներն իրականացվել է Երևանում և Հայաստանի մարզերում տեղակայված կազմակերպությունների բժշկական օգնության և սպասարկման ծառայություններից օգտվելու հավասար պայմաններ ապահովելու նպատակով: Հաշվի են առնվել մարզային կազմակերպությունների առանձնահատկությունները, աշխարհագրական դիրքը, հեռավորությունը` Երևան քաղաքից: 

 

Ինչ վերաբերում է վերջին օրերին պարբերաբար շահարկվող լուրերին, թե «Արսեն Թորոսյանն իր կնոջ` ՄԻԲՍ կենտրոնի ֆինանսավորումն ավելացրել է», ապա նշենք, որ պետական պատվերը բաշխվում է համաձայն կառավարության 318-Ն որոշման: Ըստ որի` հաշվի են առնվում փաստացի կատարած աշխատանքները նախորդ և ընթացիկ տարվա ընթացքում, ինչպես նաև կենտրոնների վերջին տարիների նորագույն սարքավորումներով վերազինումը, նոր ծառայությունների մատուցումը, թարմացված կադրային ռեսուրսը, նորագույն և բարձր տեխնոլոգիաներով բժշկական սպասարկման ծառայությունների կիրառումը, նորացված լաբորատոր և գործիքային ախտորոշիչ հետազոտություններ իրականացնելու հնարավորությունները և այլն:

Արդյունքում իրականացվում է սպասարկվող բժշկական դեպքերի թվի աճի կանխատեսում, որի հիման վրա հաշվարկվում են բաշխվող և վերաբաշխվող ֆինանսական միջոցները: 

 

Ստորև աղյուսակի տեսքով ներկայացնում ենք 2018,2019 թվականի թվով 10 կազմակերպություններին հատկացված ֆինանսական միջոցները և 2019 թվականի օգոստոսի վերաբաշխումը:



 

Կազմակերպության անվանումը

Մարզ

2018 թվականի պայմանագրային գումար

2019 թվականի պայմանագրային գումար (01.01.19 դրությամբ)

2019 թվականի պայմանագրային գումար (01.08.19 դրությամբ)

1

Արմամաքս ՍՊԸ

Երևան

200601,5

90601,5

148 209,9

2

Սուրբ Գրիգոր Լուսավորիչ բժշկական կենտրոն ՓԲԸ

Երևան

60110,6

70551,3

125 284,5

3

Նաթալի ֆարմ ՍՊԸ Աստղիկ բժշկական կենտրոն 

Երևան

47691,0

54726,4

94 727,0

4

ՄԻԲՍ ՍՊԸ

Երևան

25148,0

57037,6

86 934,5

5

Էրեբունի բժշկական կենտրոն ՓԲԸ

Երևան

30695,0

55146,7

81 999,6

6

Արմենիա հանրապետական բժշկական կենտրոն ՓԲԸ

Երևան

46689,7

54497,6

79 518,1

7

Արաբկիր Բժշկական Համալիր ԵԴԱԻ ՍՊԸ

Երևան

37806,4

45265,4

67 343,9

8

Երեւանի Մխիթար Հերացու անվան պետական բժշկական համալսարան Հիմնադրամ

Երևան

36180,5

51785,7

60 803,8

9

Դիագնոստիկա բժշկական միավորում ԲԲԸ

Երևան

40251,4

40259,0

51 752,8

10

Իզմիրլյան բժշկական կենտրոն ՓԲԸ

Երևան

24045,5

36850,6

49 029,0