Բացել լրահոսը Փակել լրահոսը
shavarsh-1
A A
Քաղաքականություն

ՀԱՊԿ-ում Ադրբեջանը ավելի մեծ կշիռ չունի, քան Հայաստանը․ Շավարշ Քոչարյան (տեսանյութ)

 ՀԱՊԿ-ը կարող է ունենալ և՛ դիտորդներ, և՛ գործընկերներ, այս մասին ԱԺ Արտաքին հարաբերությունների հանձնաժողովի նիստում հայտարարեց ԱԳ նախարարի տեղակալ Շավարշ Քոչարյանը՝ ներկայացնելով Կառավարության կողմից ներկայացրած «2002 թվականի հոկտեմբերի 7-ի` Հավաքական անվտանգության մասին պայմանագրի կազմակերպության կանոնադրությունում փոփոխություններ կատարելու մասին» երկրորդ արձանագրությունը վավերացնելու մասին  օրենքի նախագիծը։ 

«Մինչ այդ,  կար դրույթ առ այն, որ կարող են ունենալ նաև դիտորդ, որը բացված չէր /Մինչ այդ կար դիտորդ ունենալու վերաբերյալ դրույթ, որը բացված չէր/։ Տվյալ պարագայում առաջարկվել է, որ  բացի դիտորդից լինի ավելի բարձր կարգավիճակ, որը գործընկերն է։  Գործընկերն այն պետությունն է, որը շահագրգիռ է խորացնել իր հարաբերությունները ՀԱՊԿ անդամ երկրների հետ և կիսում է ՀԱՊԿ-ի մոտեցումները»։

 Շավարշ Քոչարյանն ընդգծում է, որ Հայաստանի համար կարևոր է, որ ինչպես ՀԱՊԿ, այնպես էլ ԵԱՏՄ փաստաթղթերում լինի մի դրույթ, որ նմանատիպ կարգավիճակ ունեցող պետությունները չպետք է իրենց գործունեությամբ  ինչ-որ քայլեր ձեռնարկեն  ընդդեմ այլ երկրների նկատմամբ։

«Տվյալ դեպքում այդ հարցը կարգավորվում է նրանով, որ  որևէ պետություն չի կարող ստանալ ո՛չ դիտորդի, ո՛չ էլ գործընկերոջ կարգավիճակ առանց  բոլոր անդամ պետությունների համաձայնության»։ 

 Քոչարյանը հավելեց, որ  այս օրենքի նախագիծը վավերացրել է միայն Ռուսաստանը։

«Լուսավոր Հայաստան» խմբակցության պատգամվոր Արման Բաբաջանյանին հետաքրքրեց Ադրբեջանի հնարավոր  հավակնոտ լինելը այս կարգավիճակում։

«Հաշվի առնելով, որ Արդբեջանը շատ ավելի մեծ կշիռ ունի ՀԱՊԿ-ում, քան Հայաստանը, արդյո՞ք   այն, որ ամենաբարձր մակարդակով դեռ չի հերքվել Ադրբեջանի կողմից, որ իրենք կարող են հավակնել այդ կարգավիճակին։ Արդյոք մեր կողմից  գնահատվել են այդ ռիսկերը, հասկանալով ՀԱՊԿ մյուս  անդամների և Ադրբեջանի  սերտ հարաբերությունները,  համագործակցությունը։ Կարո՞ղ է այս հարցում  միայնակ մնանք։ Հաշվի առնելով նաև մեր ռազմավարական դաշնակցի՝ Ռուսաստանի և Ադրբեջանի  ռազմավարական բնույթի հավակնող հարաբերությունները, ի՞նչ ենք մենք պատրաստվում անել, որպեսզի տհաճ իավիճակում չհայտնվենք»,- հարցրեց Ա․Բաբաջանյանը։

Հակառակակ ընդդիմադիր ուժի պատգամավորի դիտարկմանը՝ փոխարտգործնախարարն ասաց, թե ՀԱՊԿ-ում Ադրբեջանն ավելի մեծ կշիռ չունի, քան Հայաստանը։

«Ադրբեջանը միջնորդավորված ազդեցություն ունի և որևէ կշիռ չունի ՀԱՊԿ-ում։ Ի վերջո, ՀԱՊԿ-ը պայմանագիր է, պետություններ են, որոնք կաշկանդված են այդ պայմանագրով և պարտականություններով։ Մյուս կողմից, պետությունները կարող են ունենալ երկկողմանի, այլ ֆորմատներով  իրենց պարտավորությունները։ Հիմնարար սկզբունքն այն է, որ այլ երկկողմանի պայմանավորվածությունները չպետք է հակասեն ՀԱՊԿ-ում եղած պարտավորություններին։ Այս մոտեցումը մենք հետևողական առաջ ենք տանում, որը ստանում է համապատասխան ըմբռնում և՛ ՀԱՊԿ-ում և՛ ԵԱՏՄ-ում»։

Հանձնաժողովի նախագահ Ռուբեն Ռուբինյանին հետաքրքրեց, թե ինչո՞ւ  են գործընկերները  կարծում, որ Հայաստանը  «իմպոտենտ» երկիր է, ինչո՞ւ է կանխավարկածն այն, որ Հայաստանի հետ կարող է պատահել ինչ-որ բան, և Հայաստանը ոչ մի ազդեցություն չի ունենալու այդ գործընթացների վրա։  

«Հայաստանն ունի  և ունենալու է ազդեցություն՝ իր հետ և տարածաշրջանում կատարվող գործընթացների վրա։ Ու եթե մենք չուզենք, որ որևէ երկիր դառնա ՀԱՊԿ գործընկեր կամ դիտորդ, ապա  այդ պետությունը չի  լինելու գործընկեր կամ դիտորդ»,- շեշտեց նա։

 Հանձնաժողովը դրական եզրակացություն տվեց օրենքի նախագծին։