Բացել լրահոսը Փակել լրահոսը
MHM0131716 (1)
A A
Պաշտոնական

Հանուն հայրենադարձության գերատեսչությունների միջև հուշագիր ստորագրվեց (տեսանյութ)

Բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախարար Հակոբ Արշակյանը և Սփյուռքի գործերի  գլխավոր հանձնակատար Զարեհ Սինանյանը  ստորագրեցին փոխըմբռման հուշագիր: Հուշագիրը վերաբերում է «ՆերՈւժ» սփյուռքի ստարտափ ծրագիրը համատեղ իրականացնելուն։

Սինանյանը նշեց, որ հաշվի առնելով հայրենադարձության և Սփյուռքից ներդրուների խթանման կարևորությունը, շարունակվում է «ՆերՈւժ» ծրագրի իրագործումը։   Ի տարբերություն նախորդ տարվա՝ այս տարվա ծրագրի շրջանակներում շեշտը դրվել է «ԱյԹի» ոլորտի վրա։

«Օգտագործելու ենք նաև մեր Սփյուռքի կապերի ողջ ներուժը և անելու ենք ավելի լավ, քան անցյալ տարի։ Մի փոքր ձևաչափը փոխվում է․ եթե անցյալ տարի հայաստանյան ընկերությունները ևս ներգարվվում էին որպես մասնակիցներ, ապա այս ծրագրում որպես մասնակից ներագրավվելու են միայն սփյուռքյան ընկերությունները»,- ընդգծեց Սինանյանը։

Իր հերթին Հակոբ Արշակյանն ասաց, որ այս ծրագրով ևս մեկ քար է դրվում «Հայկական վիրտուալ կամուրջ» ծրագրի իրականացման համար։ «Այս ծրագրի իրականացման գործում անփոխարինելի է Սփյուռքի հանձնակատարի գրասենյակի աջակցությունը և մասնակցությունը։ Եվ դա է պատճառը, որ մենք այսօր այստեղ ենք այս հուշագիրն ստորագրելու»,- նշեց նախարարը։

Ծրագրի իմաստը, Արշակյանի խոսքով, այն  է, որ տարածաշրջանում Հայաստանը դառնա տեխնոլոգիական կենտրոն։ Տեխնոլոգիական գերատեսչության ղեկավարի համոզմամբ՝ ամենամեծ գործոնը, որը Հայաստանին մրցակցային մեծ առավելություն է տալիս տարածաշրջանի երկրների նկատմամբ, Սփյուռքահայերի աջակցությունն է։

«Մենք այս ծրագրով նաև նպաստում ենք նախարարության ամենագլխավոր նպատակներից մեկին․ դա տաղանդի արտահոսքի կանխումն ու ներհոսքի հարուցումն է»,- շեշտեց նա։