Բացել լրահոսը Փակել լրահոսը
MHM0131741
A A
Քաղաքականություն

Ռուսաստանի և Հայաստանի միջև հարաբերությունները ամուր հիմքեր ունեն․ ԱԳ նախարար (տեսանյութ)

Հոկտեմբերին Երևանում անցկացվող ԵԱՏՄ գագաթնաժողովին և զուգահեռ անցկացվող կոնֆերանսին մասնակցելու համար Հայաստան են ժամանելու նաև Սինգապուրի վարչապետը և Իրանի Իսլամական Հանրապետության նախագահը։

«Այո, մենք սպասում ենք, որ այս ամենը իրականացվելու է ԵԱՏՄ անդամ պետությունների ղեկավարների և հյուրերի մասնակցությամբ, որոնք համագործակցում են ԵԱՏՄ-ի հետ՝ ներառյալ Սինգապուրը և Իրանը»,- լրագրողների հետ հանդիպման ժամանակ ասաց արտգործնախարար Զոհրաբ Մնացականյանը։

ԱԳ նախարարին ուղղված հաջորդ հարցը Հայաստանի ռազմավարական դաշնակցի՝ Ռուսաստանի ցուցաբերած մոտեցման մասին էր, ըստ որի՝ Ռուսաստանն ապաստան է տալիս Հայաստանի նախկին պաշտոնյաններին, որոնք մեղադրվում են տարբեր հանցագործությունների մեջ։

«Ռուսաստանի և Հայաստանի միջև հարաբերությունները ամուր հիմքեր ունեն, և այստեղ մենք որևէ տարաձայնություն չունենք։ Մենք ունենք որոշ իրավական բնույթի գործընթացներ, սակայն միջպետական մակարդակով մենք կարող ենք, ունակ ենք պահպանել այն օրակարգը, որի հիմքում է մեր դաշնակցային հարաբերությունները։ Որևէ կերպ հարցերի փոխկապակցվածություն գոյություն չունի և չի կարող ունենալ»,- եզրափակեց Զոհրաբ Մնացականյանը։