Բացել լրահոսը Փակել լրահոսը
MHM0131738
A A
Քաղաքականություն

«Եթե» կոնտեքստով հարցին ԱԳ նախարարը հրապուրված չէ պատասխանել (տեսանյութ)

«Արցախը Հայաստան է և վերջ»․ Նիկոլ Փաշինյանի հայտարարությունը կարո՞ղ է դիվանագիտական առումով ազդեցություն ունենալ Արցախյան հարցի կարգավորման գործընթացի վրա։ Հարցին ԱԳ նախարար Զոհրաբ Մնացականյանը հիշեցնում է, թե ինչ կոնտեքստում է ելույթ ունեցել վարչապետը։

«Վարչապետը շատ ընդարձակ խոսել է համահայկականության մեր գերակա խնդիրներ մասին։ Եվ շատ ընդարձակ խոսել է համերաշխության, միասնականության և զարգացման մեր համահայկական նպատակների մասին։ Խոսելով Լեռնային Ղարաբաղի հակամարտության խաղաղ կարգավորման գործընթացի մասին՝ շատ հստակ ձևակերպել է իր մոտեցումներն այն մասով, որը ձևակերպված է որպես կոնսենսուս համար 6 և այդ մասում վերահաստատել է այն սկզբունքերը, որոնք հաստատված են Հայաստանի կողմից Լեռնային Ղարաբաղի հակամարտության խաղաղ կարգավորման վերաբերյալ»,- ընդգծեց Զոհրաբ Մնացականյանը։

Հաստատվա՞ծ է Վլադիմիր Պուտինի այցը Հայաստան, և եթե Վլադիմիր Պուտինը այցելի Հայաստան և ցանկություն հայտնի տեսակցել Ռոբերտ Քոչարյանին, սա կարո՞ղ է ազդել հայ-ռուսական հարաբերությունների վրա․ ԱԳ նախարարը, անդրադառնալով հարցի առաջին մասին, նշում է, որ գագաթնաժողով անցկացնելը որոշված է կոնսենսուսով, ինչը ենթադրում է, որ ԵԱՏՄ անդամ պետությունների ղեկավարները ներկա են լինելու։

Ինչ վերաբերում է Ռոբերտ Քոչարյանին այցելելուն, ապա Զոհրաբ Մնացականյանը հրապուրված չէ «եթե» կոնտեքստով հարցին պատասխանել։

«Մենք պատրաստվում ենք գագաթնաժողովին և վստահ եմ, որ անցկացնելու ենք արդյունավետ գագաթնաժողով։ Դրանից հայ-ռուսական հարաբերությունները շահելու է, և մեր հարաբերությունները խորանալու ու ամրապնդվելու են։ Մեր նպատակը միայն դա է»,- շեշտեց նախարարը։