Բացել լրահոսը Փակել լրահոսը
download
A A
Քաղաքականություն

Վլադիմիր Պուտինը պայմա՞ն է դրել Հայաստանի առաջ․ Զ․Մնացականյանի մեկնաբանությունը (տեսանյութ)

Արտաքին գործերի նախարար Զոհրաբ Մնացականյանը չի մեկնաբանում այն լուրերը, որ ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը պայման է դրել Հայաստանի առաջ, թե մինչև իր այցը Հայաստան Ռոբերտ Քոչարյանը պիտի ազատ արձակվի՝ պատճառաբանելով, թե դրանք բամբասանքներ են։

«Ավելի լուրջ վերաբերվեք մեր սկզբունքին»,- շեշտում է Զոհրաբ Մնացականյանը։

Անդրադառանլով Լեռնային Ղարաբաղի հակամարտության խաղաղ կարգավորման բանակցային գործընթացին և հարցին, թե Հայաստանը մինչև ե՞րբ է պատրաստվում բանակցել առանց փաստաթղթի՝ հաշվի առնելով այն, որ կողմերը պայմանավորվել են չկրակել, բայց բանակցային սեղանին փաստաթուղթ չկա։

«Չեմ ուզում, որ տպավորություն ստեղծվի, թե երբ փաստաթղթով չենք աշխատում, ուրեմն մենք չենք բանակցում։ Հայաստանի այսօրվա գերակա խնդիրն անդրադառնալն է այն բազմաթիվ պարամետրերին, որոնք իրենց ամբողջության մեջ պոտենցիալ լուծման ճանապարհն են, և անդրադառնալ դրանց, գնահատել դրանք, որովհետև հասկանում եք, որ գործընթացը գոյություն ունի բավական երկար ժամանակ և ձևավորվել են բազմաթիվ տարբեր պարամետրեր, որոնք իրենց համադրության մեջ կարող են հանդիսանալ ճանապարհ դեպի առաջ։ Եվ մեզ համար էական գործընթաց է այդ առումով այդ պարամետրերի համադրումն այնպես, որպեսզի մենք կարողանանք փորձել հասնել լավագույն համաչափությանը։ Չի կարող մեկ կողմ ենթադրել, որ կարող է գնալ առաջ ավելի մաքսիմալիստ սպասելիքներով և ակնկալել, որ այդ մոտեցումը կարող է պարտադրվել մյուս կողմին։ Մեզ համար դա չաշխատող տարբերակ է, բայց մյուս կողմից՝ բավական մեծ ներուժ է ներդրվում թե՛ մեր կողմից , թե՛ համանախագահների կողմից՝ աշխատելու այդ պարամետրերի գնահատման և համաչափության եզրերը գտնելու ուղղությամբ, որոնք կարող են արտահայտվել փաստաթղթի վրա»,- ընդգծեց արտգործնախարարը։