Ժողովրդի համաձայնությունը լինի, կբացեն․ Գագիկ Ծառուկյանը՝ Ամուլսարի հանքի շահագործման մասին (տեսանյութ)
Աջակցիր «Ա1+»-ինԵթե ժողովրդի համաձայնությունը լինի, ուրեմն Ամուլսարի հանքը պետք է շահագործվի, եթե ոչ, ապա ոչ։ Ազգային ժողովում լրագրողների հետ զրույցում ասաց «Բարգավաճ Հայաստան» խմբակցության ղեկավար Գագիկ Ծառուկյանը։
«Ժողովրդին պետք է հաշվի առնել, ժողովրդի հետ խոսել ու ներկայացնել, հո ժողովուրդը վատ բան չի՞ ուզում»,- նկատում է պարոն Ծառուկյանը՝ հավելելով, որ եթե հաշվի չառնեն ժողովրդի կարծիքը, ապա լավ բան չի լինի։
Խորհրդարանի թվով 2-րդ մեծ ուժի պատգամավորները անհրաժեշտության պարագայում կկանգնեն հասարակության կողքին, վստահեցնում է Գագիկ Ծառուկյանը։ Ի դեպ, «Բարգավաճ Հայաստան» խմբակցության ղեկավարը անդրադառնում է իր հանքերին՝ «Արարատ ցեմենտին» և Մղարթի ոսկու հանքին։
Գագիկ Ծառուկյանը վստահեցնում է՝ եթե ժողովուրդը դեմ լինի, ապա ինքը հարցերը կկարգավորի, և վնաս լինելու դեպքում դրանք չեն շահագործվի։ Գագիկ Ծառուկյանը շեշտում է, թե իրենց մոտ ցիանիդ չի օգտագործվում։
«Մեզ մոտ ջրով լվացման գործընթաց է կատարվում»,- նշեց նա։