Մոսկվայի քաղաքային դումայի ընտրություններում հաղթում են իշխանամետ թեկնածուները
Աջակցիր «Ա1+»-ինՄոսկվայում ավարտվել են սեպտեմբերի 8-ին կայացած Մոսկվայի քաղաքային դումայի ընտրությունները։ Նախնական տվյալներով ՝ շրջանների մեծ մասում հաղթում են իշխանամետ թեկնածուները, սակայն ընտրատարածքների մասով մանդատներ կարող են ստանալ այլ կուսակցությունների ներկայացուցիչներ, այդ թվում ՝ նրանք, որոնց օգտին քվեարկել է Ալեքսեյ Նավալնին:
Այս մասին տեղեկանում ենք ԲԲՍ-ից։
Ըստ այլ լրատվականների՝ Ռուսաստանում ընտրությունների միասնական օրը հաղթել է «Եդինայա Ռոսիա» կուսակցությունը:
Ընտրությունների արդյունքները սակայն պաշտոնապես դեռ ամփոփված չեն, ընտրական հանձնաժողովները շարունակում են ձայները հաշվել: Ընտրական հանձնաժողովի կայքում դեռ բոլոր տվյալները չեն ներկայացվել։
Ըստ լրատվական գործակալությունների հաղորդագրությունների, որոնք հղում են անում Մոսկվայի քաղաքային ընտրական հանձնաժողովի մամուլի կենտրոնում Տեղեկատվական ցուցանակի տվյալներին, Մոսկվայի խորհրդարանում պատգամավորական տեղերի շուրջ 40 տոկոսը կարող են զբաղեցնել համակարգային ընդդիմության ներկայացուցիչները:
«Ինտերֆաքս» -ից էլ տեղեկանում ենք, որ ՌԴԿԿ-ից հաղթանակ կարող են տանել 11 թեկնածուներ, 4-ը ՝ «Յաբլոկիից»: Ընդ որում, Նոր Մոսկվայի քաղաքային Դումա կարող են անցնել 16 թեկնածուներ, որոնք եղել են Մոսկվայի խորհրդարանի նախորդ գումարման ժամանակ ։