Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

Երկրաշարժը տագնապ է առաջացրել Շիրակի մարզում․ Գյումրու շենքերի բնակիչները վախից տներից դուրս են ելել .Atavot.am

Մարզեր Հասարակություն
instruments-used-measure-earthquakes_6c4388d511233dd2

Հանրապետության տարածքում քիչ առաջ գրանցված երկրաշարժը, որի էպիկենտրոնը , ըստ պաշտոնական տեղեկատվության, եղել է 11 կմ հյուսիս Ամասիայի շրջանից,տագնապ է առաջացրել Գյումրիի, հարակից գյուղերի, Ամասիայի տարածաշրջանի բնակիչների մոտ։

Գյումրու բազմաբնակարան շենքերի բնակիչներից շատերը վախից դուրս են եկել տներից՝ հավաքվելով փողոցներում։

Նրանց հիշողության մեջ դեռ 1988 թվականի մարդկային կյանքեր խլած դաժան երկրաշարժն է։

Շիրակի մարզի օգտատերերից շատերը «Ուժեղ երկրաշարժ Գյումրիում», «Երկրաշարժ Ամասիայում», «Դղրդոցով երկրաշարժ» վերտառությամբ ստատուսներ են գրում՝ փոխանցելով իրենց մտահոգություններն ու զգացողությունները։ Նրանց քննարկումներին միացել են նաև Վանաձորի բնակիչները՝ նշելով, որ իրենց մոտ ևս բավական ուժեղ էին ցնցումները։

Ամբողջական նյութը կարդալ այստեղ