Բացել լրահոսը Փակել լրահոսը
նաիրա
A A
Քաղաքականություն

Ո՛չ դուք, ո՛չ Ձեր կատուն պատասխանատվության չեք ենթարկվի․ Զոհրաբյանը՝ Փամբուխչյանին (տեսանյութ)

«Բարգավաճ Հայաստան» խմբակցություն պատգամավոր Նաիրա Զոհրաբյանի հեղինակած նախագիծը «Իմ քայլի» պատգամավորներին հետաքրքրել է։ Արմեն Փամբուխչյանն, ինչպես ինքը նշեց, առանց հեգնանքի ու հումորի հարց է տալիս՝ եթե տնային պայմաններում մուկ որսալու դեպքում, երբ թակարդ են դնում կամ գիտահետազոտական նպատակով, այդ դեպքերի համար և՞ս սահմանվելու է քրեական պատասխանատվություն։

«Եթե Ձեր տանը կա առնետ կամ մուկ, Դուք՝ Ձեր բնակտարածքի հիգիենան պաշտպանելու համար, կամ Ձեր կատուն որոշի մկանը բռնել, վստահեցնում եմ Ձեզ, որ այս օրենքի շրջանաուկ չեք ենթարկվի ոչ տույժի, ոչ էլ քրեական պատասխանատվության, ո՛չ էլ Ձեր կատուն»,- ի պատասխան՝ ընդգծեց Զոհրաբյանը։

Արմեն Փամբուխչյանն հավելեց, որ իր տանը ո՛չ առնետ կա, ո՛չ էլ մուկ։

«Ես մեր հարևաններին կփոխանցեմ, որ իրենց մկներին և առնետներին որսալու դեպքում քրեական պատասխանատվության չեն ենթարկվի»,- ասաց նա։