Բացել լրահոսը Փակել լրահոսը
e35a3bed5f329fb974dcbc5cff1930a8
A A
Մարզեր

Անորակ շինաշխատանքների պատճառով դպրոցի դահլիճի պատերի ճաքերը խորանում են (տեսանյութ)

Վարդգես Կարապետյանը Լոռու մարզի Շենավան գյուղից է: Գյուղերի միավորման մասին լավ կանխատեսումներ չունի: Արևաշողի փոխարեն, լավ կլիներ մեր գյուղը Սպիտակին միացնեին, դա ավելի նախընտրելի տարբերակ է:

Մեր գյուղը փոքր է, դժվար թե մեծ շերեփից մեզ բան հասնի: Միավորման փոխարեն վերևները թող գյուղերում վերամշակման արտադրամասեր բացելու մասին մտածեն, թե չէ խոշորանանք-չխոշորանանք՝ նույնն է՝ գյուղացին անտեսված է մնում,- Ռազմիկ Սարգսյանն է ասում ու դժգոհում, թե կուտակված տանձ ու խնձոր ունի, չի կարողանում նորմալ գնով իրացնել: Եթե բնական հյութի արտադրամաս լիներ, ինքն էլ կշահեր, արտադրողն էլ: Նշան Դունամալյանը հեղափոխությունից հետո Հայաստան է վեադարձել: Մինչ այդ արտագնա աշխատանքի էր:

Չի ուզում լքել հարազատ գյուղն ու երկիրը, բայց վաղվա օրվա հանդեպ վստահություն չունի: Այստեղ աշխատանքի հեռանկար չկա, իսկ ընտանիքը պահել է պետք: Շատ է ուզում, որ գյուղում մանկապարտեզ բացվի, որ գյուղի նախադպրոցական տարիքի բնակիչներն էլ զարգացման ու կրթության վայր ունենան Խոշորացման հարցում գյուղապետ Մխիթար Մխիթարյանն առաջնորդվում է բնակիչների ցանկությամբ: Եթե շենավանցիները համաձայնեն, ինքն էլ դեմ չի լինի: Առայժմ լսած կարծիքներն այնքան էլ չեն հուսադրում: Երիտասարդ գյուղապետին շատ է անհանգստացնում երիտասարդների արտահոսքը գյուղից: Աշխատանք չլինելու պատճառով նրանց մեծ մասը լքում են գյուղը: Տեխնիկայի պակասն էլ մյուս կողմից է նեղում: Գյուղի վարելահողերի 50 հա-ն են հազիվ մշակում, տեխնիկա լինելու դեպքում՝ 80-ի կհասցնեին:

Ստիպված սպասում են, որ հարևան գյուղից տեխնիկա գա, վարուցանք անեն, հող մշակեն: Գյուղապետին գյուղի դպրոցի սպորտդահլիճի բացակայությունն է անհանգստացնում ու դահլիճի պատերի ճաքերը, որոնք այս տարվա սեպտեմբերի 10-ի ուժգին երկրաշարժի հետևանքով ավելի են խորացել:

Տեղեկացրել են սեյսմիկ պաշտպանության ծառայությանը: Այնտեղից մասնագետ է եկել ու վստահեցրել՝ ճաքերը վտանգավոր չեն: Վլադիմիր Մովսիսյանի անունը կրող Շենավանի դպրոցը կառուցվել է 2002-ին՝ Սոցներդրումների հիմնադրամի կողմից՝ ԱՄն-ում գործող «Վարդանանց ասպետներ և դուստրեր» կազմակերպության ֆինանսական աջակցությամբ: Շահագործման 17 տարիների ընթացքում դպրոցի դահլիճում առաջացած ճաքերը խոսում են անորակ շինաշխատանքների մասին,-ասում են աշխատակիցները, հույսով, որ պետությունը ձեռք կմեկնի դահլիճը վերանորոգելու հարցում: