Բացել լրահոսը Փակել լրահոսը
71107619_514317619138162_2440880985772916736_n
A A
Քաղաքականություն

«Հրայր Թովմասյանի լիազորությունները դադարեցնելու հիմք են նաև նրա հայտարարությունները Մարտի 1-ի իրադարձությունների մասին»

Պետաիրավական հարցերի մշտական հանձնաժողովի անդամ Սուրեն Գրիոգորյանը խորհրդարանում հանձնաժողովի նիստում ներկայացնում է 2-րդ հիմքը, թե ինչու է «Իմ քայլը» խմբակցությունը դիմել ԱԺ-ին՝ Սահմանադրական դատարանի դատավոր (անդամ) Հրայր Թովմասյանի լիազորությունները դադարեցնելու հարցով։

«Հրայր Թովմասյանի և Ռոբերտ Քոչարյանի պաշտպաններից մեկի միջև առկա հարազատական կապն է՝ քավոր- սանիկ հարաբերությունները․․․ ։ Բացառապես խոսքը  պարոն Թովմասյանի կողմից նման կապի առկայությունը չբաձրաձայնելը և սեփական վարույթից հեռացվելու հարց չբարձրացնելն է։ Բնականաբար, ինքնին, քավոր կամ սանիկ լինելը արատավոր երևույթ չէ։ Խոսքը միայն այն մասին է, որ այդ հարազատական հարաբերությունները դիտորդի մոտ կարող են օբյեկտիվ կասկած հայտնել դատավորի անաչառության վերաբերյալ»,- հստակեցրեց նա։

3-րդ հիմքը Հրայր Թովմասյանի կողմից Մարտի 1-ի իրադարձությունների վերաբերյալ նախկինում արված հայտարարություններն են։

«Դիմումում արտացոլվել են Հրայր Թովմասյանի կարծիքները Մարտի 1-ի իրադարձությունների և դրան հաջորդած դատավարության վերաբերյալ, որոնցում ինքը, մինչև Հանրապետական կուսակցության անդամ դառնալը, 2009-ին արտահայտել է կարծիք, որ Մարտի 1-ի իրադարձությունները ամոթ էին մեր երկրի համար և դատավարությունները պետք է կարճվեին»,- ներկայացրեց Սուրեն Գրիգորյանը։

Ներկայացնելով վերջին՝ 4-րդ հիմքը՝ Սուրեն Գրիգորյանը ներկայացրեց դատավորի վարույթին մասնակցելու անհնարինության հարցի քննության վերաբերյալ։

«Հրայր Թովմասյանը, այս փաստերի մասին տեղյակ լինելով, չի բարձրաձայնել սրա մասին և չի դարձրել դրա ՍԴ քննարկման առարկա։ Եթե անգամ անձը գտնում է, որ ինքը կաշկանդված չէ, առնվազն բարձրաձայնում է դրա մասին, և դատարանի մյուս դատավորների քննարկման առարկա դարձնելը բխում է ՍԴ-ի շահերից»,- պարզաբանեց պատգամավորը։