A
A
Հրայր Թովմասյանի լիազորությունները դադարեցնելու վերաբերյալ ՍԴ-ին դիմելը քաղաքական պրոցե՞ս է, թե՞ ոչ (տեսանյութ)
Աջակցիր «Ա1+»-ինՔաղաքական պրոցե՞ս է, թե ոչ, երբ «Իմ քայլը» խմբակցությունը դիմում է Ազգային ժողովին՝ Սահմանադրական դատարանի դատավոր (անդամ) Հրայր Թովմասյանի լիազորությունները դադարեցնելու հարցով։
Նախագիծը Պետաիրավական հարցերի մշտական հանձնաժողովում հիմնական զեկուցող Սուրեն Գրիգորյանը պարզաբանում է, այն որ ԱԺ-ն է նախաձեռնում և դիմում ՍԴ-ին, ապա, այո, պրոցեսը կարող է դիտարկվել քաղաքական։
«Ինչին ենք մենք հակադարձում, երբ ասում ենք՝ պրոցեսը քաղաքականացված չէ, այս պրոցեսի նախաձեռնման հիմքում դրված չէ քաղաքան շահեր, քաղաքական նպատակահարմարություններ կոնկրետ իշխող խմբակցության կողմից։ Այս իմաստով պրոցեսը քաղաքական չէ»,- ասաց նա։