Բացել լրահոսը Փակել լրահոսը
Untitled collage
A A
Պաշտոնական

Մարդու իրավունքների պաշտպանի հայտարարությունը դատավոր Աննա Դանիբեկյանի հետ տեղի ունեցածի վերաբերյալ (տեսանյութ)

Դատավոր Աննա Դանիբեկյանի հետ այսօր տեղի ունեցածն անթույլատրելի է։

Դատավորն օժտված է հատուկ պաշտպանությամբ՝ պայմանավորված նրա կողմից իրականացվող անփոխարինելի գործառույթներով։ Այս կանոնների ցանկացած խախտում պետք է արժանանա պետության արձագանքին։

Պետք է հարգանքով վերաբերվել յուրաքանչյուր մարդու արժանապատվությանը՝ անկախ նրա կարգավիճակից. այն բարձր արժեք է։ Մարդու արժանապատվությունն անխախտելի է, մեզանից յուրաքանչյուրի իրավունքների և ազատությունների անփոխարինելի հիմքն է:

Այս կերպ է ձևավորվում համերաշխությունը հասարակությունում ու ապահովվում փոխադարձ հարգանքի մթնոլորտ։

 

ՀՀ մարդու իրավունքների պաշտպանի աշխատակազմի

հանրային կապերի բաժին