Արամ Մանուկյանը՝ Քոչարյանի կալանավորման մասին (տեսանյութ)
Աջակցիր «Ա1+»-ին«Հայ ազգային կոնգրես» կուսակցության փոխնախագահ Արամ Մանուկյանն այսօր ասուլիսի ժամանակ հայտարարեց, որ Վերաքննիչ դատարանը մերժել է Ռոբերտ Քոչարյանի փաստաբանական խմբի՝ իր պաշտպանյալի խափանման միջոցը վերաբերյալ բողոքը վարույթ չի ընդունել։
Նա դա լավ լուր համարեց։ Ըստ Մանուկյանի՝ Քոչարյանի կալանքի տակ մնալը կարևոր է վկաների պաշտպանվածության և ազդեցությունից զերծ մնալու առումով։
Բացի այդ՝ Քոչարյանի կալանավորումը, ըստ ՀԱԿ փոխնախագահի, բխում է նրա իսկ շահերից և անվտանգությունից։ Անդրադառնալով Մարտի 1-ի գործով վկաների և առանցքային պաշտոնյաների պաշտպանության՝ քաղաքական գործիչը կարևորեց դա։ 2008 թվականի մարտիմեկյան իրադարձությունների ժամանակ զոհված Գոռ Քլոյանի հայր՝ Սարգիս Քլոյանը, որը նույնպես մասնակցում էր ասուլիսին, դիմեց կառավորությանը իր և գործով այլ անձանց պաշտպանությունն ապահովելու համար։