A
A
Ե՞րբ է ռուսական զորքը դուրս գալու օկուպացված տարածքներից․ «Ռուսթավի 2»-ի լրագրողի հարցը՝ Պուտինին (տեսանյութ)
Աջակցիր «Ա1+»-ինԵվրասիական տնտեսական բարձրագույն խորհրդի նիստին ընդառաջ ԵԱՏՄ անդամ պետությունների ղեկավարները միասին լուսանկարվեցին, որից հետո Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինին փորձ արեց մոտենալ վրացական «Ռուսթավի 2» հեռուստաընկերության լրագրողը, սակայն անվտանգության աշխատակիցը թույլ չտվեց։
Այնուամենայնիվ, լրագրողին հաջողվեց Վլադիմիր Պուտինին հարցնել, թե Ռուսաստանը ե՞րբ է պատրաստվում կատարել իր պարտավորությունները, և ե՞րբ է ռուսական զորքը դուրս գալու Վրաստանի օկուպացված տարածքներից։
Ի պատասխան լրագրողի՝ Վլադիմիր Պուտինը շեշտեց․
«Ռուսաստանը միշտ կատարում է իր պարտավորությունները»։