A
A
Արսեն Թորոսյանը հանդիպել է Հայաստանում Մալթայի դեսպան Ժան-Միշել Ուղուրյանի հետ
Աջակցիր «Ա1+»-ինԱռողջապահության նախարար Արսեն Թորոսյանը հանդիպել է Հայաստանում Մալթայի Ինքնիշխան Մարտական Ուխտի արտակարգ և լիազոր դեսպան Ժան-Միշել Ուղուրյանի հետ:
Կողմերը քննարկել են համագործակցության հնարավոր ուղղությունները, մասնավորապես՝ Հայաստանի բժշկական կազմակերպություններին նվիրաբերվող սարքավորումների մաքսազերծման գործընթացը:
Արսեն Թորոսյանը նշել է, որ այդ բոլոր հարցերը լուծվում են ճիշտ փաստաթղթեր ներկայացնելու դեպքում:
Նախկինում ևս Մալթայի Ուխտը մարդասիրական օգնություն է առաքել, որը բաշխվել է Հայաստանի և Արցախի բուժհիմնարկներին, նաև իրականացրել է հովանավորչություն:
Առողջապահության նախարարը շնորհակալություն է հայտնել դեսպանին կատարված աշխատանքների համար և հույս հայտնել, որ համագործակցությունը կլինի շարունակական: