Բացել լրահոսը Փակել լրահոսը
Untitled
A A
Քաղաքականություն

Ի՞նչ է անում Կառավարությունը, որպեսզի «լավ տղաները» դպրոցներում աշխատանքից մարդ չհանեն ու չընդունեն (տեսանյութ)

«Լավ տղաները» խառնվում են  դպրոցների խորհուրդների ձևավորմանը: Ազգային ժողով- Կառավարություն հարցուպատասխանի ժամանակ հարցի մասին բարձրաձայնում է  «Լուսավոր Հայաստան»  խմբակցության պատգամավոր Սրբուհի Գրիգորյանը: Ի՞նչ  է անում Կառավարությունը, որպեսզի «լավ տղաները» դպրոցներում մարդ աշխատանքից չհանեն ու չընդունեն: 

Ի պատասխան հարցի, Կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարար Արայիկ Հարությունյանը նշեց, որ համապատասխան ԱԺ փոփոխություն է կատարվում Քրեական օրենսգրքում:

«Այդ ենթամշակույթի դեմ պայքարը շատ հստակ է լինելու: Մենք ունենք 1400 դպրոց, յուրաքանչյուրն ունի խորհրդի 8 անդամ: Հավաստիացնում եմ, որ մենք մեծագույն խնդիր ունենք համալրելու այդ խորհուրդները և հիմա քննարկվում է խորհուրդների խոշորացման հարցը»,- ասաց նա:

Եթե  տեղեկություն կա, որ «լավ տղաները» խառնվում են  դպրոցների խորհուրդների ձևավորմանը, ապա նախարարը խորհուրդ տվեց դիմել Ոստիկանություն: