Բացել լրահոսը Փակել լրահոսը
Լիլիթ Մակունց
A A
Քաղաքականություն

Լիլիթ Մակունցը՝ Հրայր Թովմասյանի հայտարարության վերաբերյալ (տեսանյութ)

«Պարոն Թովմասյանի իրավունքն է ներկա գտնվել կամ չգտնվել, եթե որոշել է ներկա չգտնվել, ապա որևէ առարկություն չի կարող լինել»,- խորհրդարանում լրագրողների հետ զրույցում ասաց «Իմ քայլը» խմբակցության ղեկավար Լիլիթ Մակունցը՝ անդրադառնալով Սահմանադրական դատարանի նախագահ Հրայր Թովմասյանի հայտարարությանը, թե նա նպատակահարմար չի համարում իր մասնակցությունը Սահմանադրական դատարանի դատավոր Հրայր Թովմասյանի լիազորությունները դադարեցնելու հարցով Սահմանադրական դատարան դիմելու մասին Ազգային ժողովի նիստում որոշման նախագծի քննարկմանը։

Նշենք, որ այսօր ՍԴ նախագահը հայտարարություն էր արել՝ նշելով, թե «Իմ քայլը» խմբակցության կողմից նախաձեռնած Սահմանադրական դատարանի դատավորի լիազորությունները դադարեցնելու գործընթացը, ըստ էության, ունի քաղաքական և սուբյեկտիվ նպատակաուղղվածություն:

Հրայր Թովմասյանը հայտարության մեջ նաև ներողություն էր խնդրել «Բարգավաճ Հայաստան խմբակցությունից, որ Ազգային ժողովի նիստում հարցի քննարկման ժամանակ նրանք հնարավորություն չեն ունենա հարցեր ուղղել իրեն:

Ըստ Մակունցի՝ Հրայր Թովմասյանը սուբյեկտիվ վերաբերմունք է դրսևորել, որովհետև հարցեր կլինեին ոչ միայն ԲՀԿ-ականներից, այլ «Իմ քայլ»-ից և «Լուսավոր Հայաստան»-ից: