Բացել լրահոսը Փակել լրահոսը
Սասնա ծռեր լոգո
A A
Քաղաքականություն Պաշտոնական

«Սասնա ծռերը» պաշտոնապես հերքում է մամուլում շրջանառվող տեղեկությունը․ հայտարարություն

ՊԱՇՏՈՆԱԿԱՆ ՀԵՐՔՈՒՄ

Պաշտոնապես հայտարարում ենք, որ իրականությանը չի համապատասխանում մամուլում շրջանառվող այն տեղեկությունը, թե Ժիրայր Սեֆիլյանը և Գարեգին Չուգասզյանը վարչապետ Նիկոլ Փաշինյանի հետ պայմանավորվել են, որ մեկ-մեկուկես տարի հետո այս խորհրդարանը կլուծարվի և կանցկացվեն արտահերթ խորհրդարանական ընտրություններ։
Վարչապետ Նիկոլ Փաշինյանի հետ տեղի ունեցած հանդիպման ընթացքում արտահերթ ընտրությունների վերաբերյալ հարց առհասարակ չի քննարկվել։

Սասնա Ծռեր համահայկական կուսակցության քարտուղարություն