Թող որևէ մեկը մեզ Հրայր Թովմասյանի հետ կապելու անհաջող փորձ չկատարի. Գևորգ Պետրոսյան (տեսանյութ)
Աջակցիր «Ա1+»-ին«Թող որևէ մեկը անհաջող փորձ չկատարի մեզ կապելու Հրայր Թովմասյան անձի հետ, դա անպտուղ փորձ է լինելու»,- Ազգային ժողովում լրագրողների հետ զրույցում ասաց «Բարգավաճ Հայաստան» խմբակցության պատգամավոր Գևորգ Պետրոսյանը՝ անդրադառնալով այն դիտարկմանը, թե ինչո՞վ է պայմանավորված այն, որ Հրայր Թովմասյանը ներողություն է խնդրել ԲՀԿ-ից, որ ԱԺ-ում հնարավորություն չի լինի իրեն հարցեր ուղղելու:
«Ո՞վ է ասել, որ մենք պարտավոր ենք միանալ ցանկացած նախաձեռնության, մենք միանում ենք նախաձեռնություններին այն ժամանակ, երբ համոզված ենք լինում, որ դրանք իրավական հիմնավորվածության տեսանկյունից խոցելի չեն»,- ընդգծեց ԲՀԿ-ական պատգամավորը:
Ըստ Պետրոսյանի՝ հիմնավորումները թույլ են, ըստ որոնց՝ «Իմ քայլը» խմբակցությունը նախագիծ է ներկայացրել ՍԴ դատավոր (անդամ) Հրայր Թովմասյանի լիազորությունները դադարեցնելու հարցով Սահմանադրական դատարան դիմելու համար:
«Քավոր-սանիկությունը իրավական կատեգորիա՞ է , շահերի բախում չկա, որևէ օրենք ցույց տվեք, որտեղ գրված լինի, որ քավոր-սանիկությունը շահերի բախում է»,- նշեց նա: