A
A
Առավոտ. «Իմ առաջին այցն է Հայաստան. շատ ջերմ ընդունելություն է». Արմին վան Բյուրեն
Աջակցիր «Ա1+»-ինՈւրախ եմ այստեղ լինել: Իմ առաջին այցն է Հայաստան: Շատ ջերմ ընդունելություն է»,- օդանավակայանում հայտարարեց միջազգային ճանաչում վայելող դիջեյ, երաժշտական պրոդյուրսեր Արմին վան Բյուրենը:
Հանրաճանաչ դիջեյը Հայաստան է ժամանել`մասնակցելու «Տեղեկատվական տեխնոլոգիաների համաշխարհային համաժողով-2019»-ին:
Այսօր երեկոյան, ժամը 20։00-ին համաժողովը մեկնարկելու է Հանրապետության հրապարակում համերգով, որին ելույթ է ունենալու նաև Արմին վան Բյուրենը: «Կենտրոնանալու եմ շոուի վրա»,- օդանավակայանում, լրագրողների հարցերին ի պատասխան ասաց դիջեյը:
Ասօր երեկոյան`WCIT-2019-ի բացման արարողությանը, որը կմեկնարկի տեխնո համերգով, կմասնակցեն այն բոլոր երկրների ներկայացուցիչները, որտեղ մինչ այս կայացել է համաշխարհային կոնգրեսը:
Ավելին՝ այստեղ