Հրայր Թովմասյանը մեր կուռքը չէ, մեզանից որևէ մեկը նրա երկրպագուների ակումբի անդամ չէ․ Իվետա Տոնոյան
Աջակցիր «Ա1+»-ինԱզգային ժողովում մեկնարկել են խորհրդարանական ճեպազրույցները։ Ինչո՞ւ «Բարգավաճ Հայաստան» խմբակցությունը չմասնակցեց ՍԴ դատավոր (անդամ) Հրայր Թովմասյանի լիազորությունները դադարեցնելու հարցով Սահմանադրական դատարան դիմելու մասին նախագծի քվեարկությանը։
Խմբակցության պատգամավոր Իվետա Տոնոյանը կրկին նշեց, որ պատճառը միայն «Իմ քայլը» խմբակցության կողմից ներկայացված փաստաթղթի իրավական ոչ լիարժեքությունն է։
«Մենք վերապահում ունենք փաստաթղթի ձևակերպումների մասով, որևէ մեկը չի քննարկում Հրայր Թովմասյանի համապատասխանության կամ անհամապատասխանության հարցը որպես ՍԴ նախագահ իր լիազորությունները կատարելու հարցում։ Մենք դեռևս 2018-ին դեմ ենք քվեարկել նրա ՍԴ նախագահ ընտրվելուն։ Հրայր Թովմասյանը մեր կուռքը չէ․ մեզնից որևէ մեկընրա երկրպագուների ակումբի անդամ չի հանդիսանում»,- շեշտեց Իվետա Տոնոյանը։
Պատգամավորը վստահեցրեց, որ «Բարգավաճ Հայաստան» խմբակցությունը կաշկանդված չէ Հրայր Թովմասյանի լիազորությունները դադարեցնելու հարցով նախագիծ մշակելուց։
«Եթե «Բարգավաճ Հայաստան» խմբակցությունը նկատի Հրայր Թովմասյանի գործողություններում կարգապահական որևէ խախտում, մենք որևէ կերպ կաշկանդված կամ սահմանափակված չենք ինքներս նմանատիպ օրենսդրական նախաձեռնությամբ հանդես գալու հարցում»,- ընդգծեց Իվետա Տոնոյանը։