«Ժողովրդավարական Հայրենիք» կուսակցությունը հայտարարություն է տարածել
Աջակցիր «Ա1+»-ինԺՀԿ-ն իր մտահոգությունն է բարձրաձայնում վերջին ժամանակների ներքաղաքական հնարավոր վտանգավոր զարգացումների մասին, մասնավորապես, Ռ. Քոչարյանի դեմքով 5-րդ շարասյան ագրեսիվ ակտիվացմամբ, որոնք տասնամյակներ շարունակ ժողովրդից և պետությունից թալանված միջոցները ներդնում են վարձու «համակիրների» հավաքագրման, և իրենց տնօրինության տակ եղած լրատվամիջոցներով ագրեսիվ հակաքարոզչությունն իրականացնում վարչախմբի դեմ, ինչը թշնամանքի ու անհանդուրժողականության մթնոլորտ է ձևավորում ժողովրդի գերակշիռ մեծամասնության և ագրեսիվ փոքրամասնության միջև:
Այն էլ ավելի ակտիվացավ վերջին օրերին, երբ մի քանի տասնյակ «հայտնի» դեմքեր, որոնք տասնամյակներ շարունակ օգտվել են իշխող բանդայի թալանի փշրանքներից, ի պաշտպանություն Ռ. Քոչարյանին հայտարարությամբ հանդես եկան, ավելին, Վիտալի Բալասանյանի իսլամական պետության հարիր ոճով ուղերձը, որոնք հանուն թալանածը պահելու և կաշիները փրկելու պատրաստ են ֆիզիկապես ոչնչացնել վարչապետին և նրա աջակիցներին:
Միաժամանակ բանդան Բալասանյանի շուրթերով զղջում է, որ ժամանակին ի դեմս Սասնա Ծռերի չեն ոչնչացրել, հիմա պատրաստ են այն իրագործել:
Բանդան միայն մի բան չի բարձրաձայնում, որ 2016թ.-ին իրենք պատրաստ էին Սասնա Ծռերին ֆիզիկապես ոչնչացնել, եթե ժողովրդից չվախենային և նույն վախի ազդեցության տակ 2018թ.-ին իշխանությունը հանձնեցին ժողովրդին:
ԺՀԿ-ն դատապարտում է նախկին իշխող բանդայի ներկայացուցիչների ահաբեկչության կոչերին, ինչը լուրջ վտանգ է մեր երկրի անվտանությանը, միաժամանակ դիմում ենք վարչապետին դուրս գալ թավիշից և անել կտրուկ ու վճռական քայլեր թալանը հետ բերելու և թալանչիներին պատասխանատվության ենթարկելու համար:
«Ժողովրդավարական Հայրենիք» կուսակցություն