Պատգամավորը հաջողություն է համարում արտահերթ ընտրություններում կանանց 30 տոկոս ներգրավվածությունը (տեսանյութ)
Աջակցիր «Ա1+»-ինՖինանսավարկային եւ բյուջետային հարցերի մշտական հանձնաժողով անդամ, «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Համազասպ Դանիելյանը հաջողություն է համարում 2018 թվականի դեկտեմբերին արտահերթ ընտրությունների ժամանակ կանանց 30 տոկոս ներկայացվածությունը (քվոտա):
Լրագրողի դիտարկմանը, թե այսպիսի տեմպերով հնարավո՞ր է հասնի մի վիճակի, որ տղամարդկանց փոքրամասնության խնդրի առջև կանգնենք, պատգամավորն արձագանքեց, որ Ընտրական օրենսգրքում դրված չէ կանանց կամ տղամարդկանց ներգրավվածության հարցը, այլ՝ սեռերի։
«Եթե հիպոթետիկ այն կետին հասնենք, որ տղամարդիկ պակաս չափով ներկայացված լինեն, նույն տրամաբանությամբ օրենքը գործելու է, որ տղամարդիկ եղածից ավելի քիչ ներկայացված չլինեն», - նշեց նա։
Հարցին, թե Հայաստանում հատուկ խանգարող հանգամանքներ կա՞ն քաղաքականության մեջ կանանց ներգրավվածության հարցում, «Իմ քայլը» պատգամավորը պատասխանեց․
«Միշտ չէ, որ քաղաքականությունը համարվել է ամենաազնիվ գործունեության ոլորտը, եղել են կլիշեներ և կարծրատիպեր, ռեսուրսների խնդիրն է եղել, ընտանիքում կնոջ զբաղվածության, ֆինանսական միջոցների խնդիրները»։