Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

Տնտեսությունը թվերով

Տնտեսություն

Հայաստանի տնտեսական անկումն այս տարվա հունվար-հոկտեմբերին կազմել է 16%:

ՀՆԱ-ն կազմում է 2786682,1 մլն դրամ: Այդ են վկայում Ազգային վիճակագրական ծառայության այսօր հրապարակված ՀՀ սոցիալ-տնտեսական վիճակը բնութագրող մակրոտնտեսական ցուցանիշները:

Հիշեցնենք, որ նախորդ ամիս այդ անկումը 17,5 տոկոս էր:

Հայաստանում 11.6 տոկոսով ավելացել է պաշտոնապես գրանցված գործազուրկների թիվը` կազմելով 82.900 մարդ: Նախորդ ամիս այն 0.2 տոկոսով պակաս էր:

Ըստ Ազգային վիճակագրական տվյալների` այս ամսվա ցուցանիշները նախորդի համեմատ բավականին գոհացուցիչ են: Նախորդ ամսվա համեմատ կան աճի միտում, սակայն այդուհանդերձ, բոլոր ճյուղերում անկում է նախորդ տարվա համեմատությամբ: Օրինակ, շինարարության ծավալների նվազումը հունվար-նոյեմբերին 38.4 տոկոս է, ինչը բավակաին աճել է նախորդ ամսվա համեմատ: Այսինքն` հունվար-հոկտեմբերին շինարարությունը նվազել էր 51.6 տոկոսով:

Արդյունաբերության ոլորտում անկումը կազմում է 9.9 տոկոս, իսկ հունվար-հոկտեմբերին այն 11.4 տոկոս էր:

Արտաքին առեւտրաշրջանառության ծավալները հունվար-հոկտեմբեր ժամանակահատվածում նվազել էր 31 տոկոսով, մինչդեռ հիմա 28.5 տոկոս է: Ընդ որում` արտահանումը նվազել է 37,4 տոկոսով, ներմուծումը' 26.3 տոկոսով: