Բացել լրահոսը Փակել լրահոսը
Տիգրան Ավինյան
A A
Քաղաքականություն

Գիտության ֆինանսավորումը ավելանալու է 1 մլրդ 351 մլն դրամով․ Տիգրան Ավինյան

ՀՀ փոխվարչապետ Տիգրան Ավինյանը Ֆեյսբուքի իր էջում գրում է․

«Հաշվի առնելով Կրթության, գիտության, սպորտի և մշակույթի նախարար Արայիկ Հարությունյանի հետ վերջին շրջանի մի շարք աշխատանքային քննարկումները, ԱԺ պատգամավորներ Մխիթար Հայրապետյանի ու Հովհաննես Հովհաննիսյանի առաջարկները, ինչպես նաև գիտական հանրույթի դիմումները, կառավարությունը կավելացնի գիտությանը տրամադրվող գումարները:

Այսպես, 2020թ․ բյուջեից հավելյալ ֆինանսավորման ներգրավման, ինչպես նաև նախարարությանը հատկացվելիք միջոցների վերաբաշխման ճանապարհով գիտության ֆինանսավորումը ավելանալու է 1 մլրդ 351 մլն դրամով:

Լրացուցիչ միջոցները հիմնականում կուղղվեն արհեստական բանականության ու տվյալագիտության, կենսատեխնոլոգիաների, ռոբոտատեխնիկայի ոլորտներին»: