Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A
Տեսանյութեր Հարցազրույց Հասարակություն

«Սերժ Սարգսյանը ծխող չլիներ, օրինագիծը վաղուց ընդունված կլիներ» (տեսանյութ)

Երեկ ԱԺ-ը առաջին ընթերցմամբ ընդունեց հակածխախոտային օրինագիծը, որով արգելվում է հանրային փակ տարածքներում ծխելը։

Մոտ քսան օր առաջ գրեթե անհնարին էր տվում այս օրինագծի ընդունումը՝ հաշվի առնելով բուռն քննարկումները նաեւ Ազգային ժողովում։ Հետաքրքիր է, որ դեռեւս 2004 թվականին մեր երկիրը միացել է Առողջապահության համաշխարհային կազմակերպության «Ծխախոտի դեմ պայքարի մասին» շրջանակային կոնվենցիային, և 2008 թվականից Հայաստանը հոկտեմբերի 12-ը նշում է որպես Ծխախոտի դեմ պայքարի ազգային օր:

Առողջապահության ազգային ինստիտուտի խորհրդական Դավիթ Պետրոսյանի խոսքով՝ այն ժամանակ արդեն իսկ հնարավոր էր հակածխախոտային օրենքի ընդունումը, եթե․․․ ծխող չլիներ Սերժ Սարգսյանը։

Շատերն այդ ժամանակ, նրա տպավորությամբ, խուսափեցին առաջ մղել այս հարցը, քանի որ դեմ էր Սերժ Սարգսյանը։ Ներկայումս կա արդեն քաղաքական կամք․ վարչապետ Նիկոլ Փաշինյանը եւս կողմ է արտահայտվել նման օրինագծին, ուստի «ճիշտ պահն է ընդունելու»։

Ինչ է փոխելու մեր կյանքում հակածխախոտային օրինագիծը, արդյո՞ք կնվազի ծխողների թիվը, քանի որ կյանքը ցույց է տվել, որ նույնիսկ թոքի քաղցկեղի վերաբերյալ վիճակագրությունը չի ստիպում թողնել ծխելը։

Հայաստանում կհրաժարվե՞ն նիկոտինի «գերությունից»։

Մանրամասները՝ տեսանյութում