Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A
Ի դեպ Live

Միայն կոռումպացված հովանավորչությամբ էր հնարավոր երեխայի վաճառել․ Գևորգ Պապոյան (տեսանյութ)

Ազգային ժողովի արտահերթ նիստում «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Գևորգ Պապոյանը, շեղվելով օրակարգից, անդրադարձավ օտարերկրացիների կողմից երեխաների ապօրինի որդեգրման դեպքերի առթիվ քննվող քրեական գործին։ «Բանից պարզվում է, որ Հայաստանում 101 երեխա անօրինական եղանակով վաճառվել է։ Չնայած անմեղության կանխավարկածին՝ ես կարծում եմ, որ նման դեպքերի համար առաջին հերթին քաղաքական պատասխանատվություն է կրում նախորդ իշխանությունը, որովհետև միայն կոռումպացված հովանավորչությամբ հնարավոր էր երեխայի վաճառել և պատասխանատվություն չկրել։ Միայն մարդը, որը գիտի հովանավարչության պարագայում կամ որոշակի մեխանիզմների առկայության պարագայում հնարավոր է կատարել նման գործողություն և պատասխանատվություն չկրել։ Հետևաբար, կարծում եմ նախորդ իշխանությունը Սերժ Սարգսյանի և ՀՀԿ-ի ղեկավարարությամբ կրում են քաղաքական պատասխանատվություն այդ դեպքի համար»,- ընդգծեց Գևորգ Պապոյանը։ Նա վստահ է, որ նոր Հայաստանում նման դեպքեր էլ չեն լինելու։