Բացել լրահոսը Փակել լրահոսը
79730037_588353651929189_362623985722064896_n
A A
Տնտեսություն

Աղքատ խավ պահելու համար քերթել են միկրո և փոքր բիզնեսը․ Գագիկ Մակարյան

Փոքր և Միջին ձեռնարկությունները պետության համար կարևոր ինդիկատոր են հանդիսանում, քանի որ լուծում են սոցիալական զբաղվածության խնդիրներ և ստեղծում ներդաշնակ միջավայր՝ խոշոր ձեռնարկությունների համար․ նշում է Գործատուների միության նախագահ  Գագիկ Մակարյանը։

Նրա հավաստմամբ, վերջին 10 տարիներին լրջորեն ուսումնասիրվել են ՓՄՁ -ների խնդիրները , իսկ վերջին 4 տարվա ընթացքում Բուլղարիայի կառավարության աջակցությամբ 238 ՓՄՁ-ներում իրականացվել է բազմակողմանի վերլուծություն, որի հիման վրա բավականին առաջարկներ մտել են ՀՀ 2019 -2023 ՓՄՁ-ների նոր ռազմավարության մեջ։

Գագիկ Մակարյանի կարծիքով, ՓՄՁ- ների զարգացման համար պետք են բավարար ֆինանսներ, վարկերի հեշտ տրամադրում, ժողովրդի գնողունակության ապահովվում և տուրիզմի խթանում։

«Վերջին տարիներին ուշադրություն դարձրեցին արդյունաբերության և ՓՄՁ խնդիրներին, սակայն ռազմավարությունները կատարյալ չեն եղել , հաճախ եղել են ձևական և ապագայի ծրագրերին չեն անդրադարձել։  Հավասար մրցակցային  պայմանները վերջապես կարգավորվեցին, քանի որ նախկինում առկա օլիգարխիկ մոտեցումները և գնումներում միայն ընտրովի ընկերությունների մասնակցությունը, բերում էր նրան, որ գնումների համակարգից դուրս էին մնում։ Մի շրջանում կային արտոնյալ բիզնեսներ, որոնք ունեցել են իրենց հովանավորները և պետական մարմինների հետ ինտեգրված վիճակը։ Աղքատ խավ պահելու համար քերթել են միկրո և փոքր բիզնեսը և չի կարողացել էական զարգանալ ու գոյատևել, սակայն հիմա աստիճանաբար կարգավորվում է»։

Գագիկ Մակարյանը նշում է, որ հունվարի մեկից գործող նոր հարկային համակարգը, որը հնարավորություն է տալիս մինչև 24 մլն դրամ տարեկան շրջանառություն ունեցող ընկերություններին հարկեր չվճարել՝ կնպաստի ՓՄՁ-ների զարգացմանը, ինչպես նաև նախատեսվում է տրամադրել ցածր տոկոսադրույքներով վարկեր։

Գագիկ Մակարյանը նաև ավելացրեց, որ արտահանման խնդրի բարելավման համար էկոնոմիկայի նախարարությունը ջանքեր է գործադրում, որպեսզի աջակցի այն ընկերություններին, որոնք ունեն արտահանման պոտենցիալ․

«Արտահանման տեսանկյունից ՀՀ-ն պետք է վերին Լարսի և ալտերնատիվ ճանապարհների խնդիրները լուծի, երկրորդ կարևոր հարցը՝ միջազգային սերտիֆիկացիան է, ինչպես նաև արտահանման վարկերի և ապահովման խնդրի լուծումը»։