Հայցում եմ գործընկերներիս ներողամտությունը․ Դավիթ Խաժակյան
Աջակցիր «Ա1+»-ինԵրևանի ավագանու նիստի մեկնարկին «Լույս» խմբակցության Դավիթ Խաժակյանը հայտարարություն արեց։ Նա հիշեցրեց, որ «Լուսավոր Հայաստան» կուսակցությունը վերջին օրերին քննարկում էր իրեն՝ «Լույս» խմբակցության ղեկավարի պաշտոնից հետ կանչելու մասին հարցը, և քննարկումների արդյունքում որոշվել է, որ նա կշարունակի աշխատել Երևանի ավագանում։
«Քանի որ «Լույս» խմբակցության գործընկերները և ես քննարկումներ էինք իրականացրել հրապարակայնորեն, ես ուզում եմ իմ գործընկերներից հայցել ներողամտություն բոլոր այն ձևակերպումների համար, որոնք կարող էին տարաձայնությունների տեղիք տալ։ Ուզում եմ նշել, որ պարոն քաղաքապետ, ավագանու նիստերի հանդարտ անցնելը պայմանավորված է նաև Ձեզնով և ես հույս ունեմ, որ մեր կոնստրուկտիվ քննարկումների հունը նաև Ձեր ջանքերով կվերականգնվի, և այդ հունը կարող է ունենալ նաև սուր քննադատական կոմպոնենտ, որը չպետք է այլ դրսևորում ստանա»,- ասաց նա։