Բացել լրահոսը Փակել լրահոսը
80043168_741764539642316_2626410344460845056_n
A A
Քաղաքականություն

Ղարաբաղյան կոնֆլիկտի հարցում ի՞նչ ելքեր է առաջարկում Միջազգային ճգնաժամային խումբը (տեսանյութ)

Միջազգային ճգնաժամային խումբը ներկայացրել է Ղարաբաղյան հակամարտությանն առնչվող «Ելքեր փակուղուց» վերնագրով զեկույցը։

Այն այսօր հրավիրված ասուլիսում ներկայացրեց Միջազգային ճգնաժամային խմբի անդամ Օլեսյա Վարդանյանը։

Վերջինս ընդգծում է, որ իրենց գնահատմամբ՝ 1992-1994թթ. պատերազմից ի վեր խնդիրը պտտվում է երեք հիմնական հարցի շուրջ՝ առաջինը վերաբերում է Լեռնային Ղարաբաղի հարակից տարածքների խնդրին, երկրորդը՝ հակամարտության գոտում հնարավոր միջազգային խաղաղապահ կամ մշտադիտարկման առաքելության կազմին մանդատ տրամադրելու հարցը, երրորդը Լեռնային Ղարաբաղի կարգավիճակի հարցն է։

Վարդանյանն ընդգծում է, որ արդյունավետ և ամբողջական բանակցությունների համար Ստեփանակերտի մասնակցությունը պարտադիր պայման է։

«Տասը տարի առաջ մշակված մոտեցումները չեն բավարարում ոչ Բաքվին, ոչ Ստեփանակերտին, ոչ Ադրբեջանին, և դրանք հնարավոր է փոխել, բայց այն մտավախությունը, որ դրանցից հրաժարվելը կարող է ավելի բարդ իրավիճակ ստեղծել, կողմերին ստիպում է շարունակել բանակցել դրանց շուրջ», -նշում է նա։

Վարդանյանն ընդգծում է, որ շատ կարևոր է, որ բանակցային գործընթացում ներառվի նաև ազատագրված տարածքներում բնակվող մարդկանց հարցը, որոնք տարբեր հաշվարկներով 17 հազար են:

Բանախոսը հետաքրքիր է համարում այն, որ  Երևանը կատեգորիկ դեմ է եղել այդ տարածքներում մարդկանց վերաբնակեցմանը` միջազգային հանրության ճնշման ներքո, սակայն այսօր այնտեղ բնակվողները նպաստում են Ղարաբաղի  տնտեսության զարգացմանը հիմնականում գյուղատնտեսության միջոցով և ամուր կապված են իրենց տների և համայնքների հետ։

ՕլեսյաՎարդանյանընշում է, որ այս իրավիճակում, երբ խոսվում է ինչ-որ տարածքների վերադարձի մասին, այդ մարդկանց ճակատագրերի հարցը ևս պետք է քննարկումների առարկա դառնա։

Վարդանյանը առանձնացնում է նաև այն հանգամանքը, որ Բաքուն վերաբնակեցման գործընթացը ոչ մի կերպ չի ընդունում, և իրենք առաջարկում են վերաբնակեցման գործընթացում  մեկ տարով դադար վերցնել և դրանից հետո սկսել խոսել ըստ էության։

Քաղաքագետ Ստեփան Գրիգորյանը դրական է գնահատում Միջազգային ճգնաժամային խմբի աշխատանքը, հատկապես՝ դաշտային պայմաններում։

«Լիովին համաձայն եմ, որ իշխանափոխությունից հետո  բացվեցին հեռանկարներ Հայաստան-Ադրբեջան կոնտեքստում երկխոսելու, բայց բոլորս հասկանում ենք՝ ինչքան հեռու ենք լուծումից, ինչքան տարբեր են մոտեցումները»։

Գրիգորյանն ասում է , որ զեկույցում շատ օբյեկտիվ է գնահատված ասօրվա իրավիճակը, բայց ընդգծում է, որ կարևորագույն հարցերի ցանկում  բաց է թողնված վստահության մթնոլորտի հետ կապված հարցերը, քանի որ ինքն անձամբ չի վստահում Ադրբեջանի իշխանություններին։

«Որտեղից է գալիս իմ խորը անվստահությունը՝ ոչ միան Ղարաբաղի հարցով, որ 4-օրյա պատերազմ է եղել, նաև Նախիջևանի հարցով, ի վերջո Նախիջևանում Ադրբեջանը հասավ իր ուզածին, հանեց հայերին Նախիջևանից, բայց նույնիսկ դրանից հետո իրենք ոչնչացնում են մեր պատմական կոթողները»։

Բանախոսն ընդգծում է, որ զեկույցներում պետք է անպայման լինեն վստահության մթնոլորտի ստեղծման վերաբերյալ հարցրեր։

Ստեփան Գրգորյանը կարևորում է նաև, այն որ Արցախը բանակցային սեղան վերադարձնելու հարցով դրսում աշխատանք չի տեսնում․

 «Նիկոլ Փաշինյանի ուղերձը տեսնում եմ, ողջունում եմ, բաց  միջազգային հանրության մոտ այդ ընկալումը չեմ տեսնում»: