3 տարվա ընթացքում` 175% աճ
Աջակցիր «Ա1+»-ինՀՀ ԱՆ դատական ակտերի հարկադիր կատարումն ապահովող ծառայությունը 2007 թվականից մինչև 2010 թվականի հունվարի 1-ը գրանցել է բռնագանձված գումարների 175% աճ:
Այդ մասին հունվարի 22-ին տեղի ունեցած ծառայության ընդլայնված աշխատանքային խորհրդակցության ընթացքում տեղեկացրել է վերլուծական եւ կազմտես-չական բաժնի պետ Ռոբերտ Մինասյանը:
2009 թվականին գրանցվել է կատարողական վարույթների աճ` հարուցվել են 62 580 գործ (2008թ.` 55991, 2007թ.` 44487): 2009 թվականի ընթացքի մեջ եղել են ընդամենը 85973 կատարողական վարույթ: Զգալիորեն նվազել է դիմում-բողոքների քանակը: 2009 թ. ծառայություն մուտք է եղել և ընթացք է տրվել 13586 դիմումի, որից 521 դիմում-բողոքների (2008թ.` 1513, 2007թ. 1612):
2009թ. ընթացքում կատարվել են 10 ծառայողական քննություններ: ՀՀ գլխավոր հարկադիր կատարողի հրամաններով 20 հարկադիր կատարողներ ենթարկվել են կարգապահական պատասխանատվության, որոնցից 4-ը հեռացվել են ծառայությունից: