Բացել լրահոսը Փակել լրահոսը
MHM0134365
A A
Քաղաքականություն

Բորիս Մուրազիի ծավալած գործունեությունը, իմ կարծիքով, հեռու է լրատվական կոչվելուց․ Ստյոպա Սաֆարյան (տեսանյութ)

«Կիբեր անվտանգության խնդիրը ՀՀ-ի համար շարունակում է մնալ առանցքային»,- ի պատասխան «Ա1+»-ի այն հարցին, թե արդյոք Հանրային խորհուրդը ինչ-որ կերպ պատրաստվո՞ւմ է մասնակցել ֆեյքերի դեմ պայքարի գործընթացին, պատրաստվո՞ւմ է արդյոք մշակել որոշակի հայեցակարգ՝ ասաց Հանրային խորհդի նախագահ Ստյոպա Սաֆարյանը։

«Երբ ես գնացել եմ Հանրային խորհուրդ՝ որպես անդամ, իմ առաջին պատկերացումը եղել է հենց այդ դաշտում, որովհետև ես մի կողմից չափազանց կարևորել եմ խոսքի ազատությունը, լրատավամիջոցների ազատ գործունեության իրավունքը, բայց նաև քաջատեղյակ եմ եղել աշխարհի բազում երկրներում այդ խնդիրներին, որոնք կարող են ստեղծել անվտանգության սպառնալիքներ»։

Սաֆարյանի դիտարկմամբ՝ ազգային անվտանգությունը ենթադրում է հանրության բազմակողմանի տեղեկացվածություն և ոչ թե ապատեղեկացվածություն․

«Մի բան կարող ենք մենք անել՝ ի նկատի ունենալով Հանրային խորհդի ռեսուրսները, երևի թե լավագույնը, որ մենք կարող ենք անել, հայեցակարգ ներկայացնելն է, որ կշոշափի Հայաստանի տեղեկատվական անվտանգության և ֆեյքերի գործուեության հարցեր», լրագրողների հետ հանդիպմանն ասաց նա։

Սաֆարյանն ընդգծեց, որ ՀՀ իրավապահ մարմինների կարողությունները չափազանց անհապատասխան են մնում՝ նման կարգի վտանգները չեզոքացնելու համար․

«Իրավապահ մարմինները նախորդ տարիներին ունեցել են բազում բողոքներ, այդ թվում՝ լրագրողների կողմից, ովքեր ստացել էին սպառնալիքներ տարբեր ֆեյքերի կողմից, բայց դրանց հայտնաբերման ուղղությամբ որևէ գործողություն չի իրականցվել։ Ինքս երեք հաողրդագրություն եմ ուղարկել, որոնց ուղղությամբ որևէ գործուն քայլ չի արվել»։

Սաֆարյանը նշեց, որ իր համար խնդիրը ոչ այնքան պատժի դաշտում է, որքան կարգավորումների, որովհետև անընդհատ պատժելով, ըստ նրա, երևութը չի հաղթահարվելու։

Սաֆարյանն անդրադարձավ նաև «Հայկական ժամանակ» թերթի հրապարակման առնչությամբ  Politik.am կայքի խմբագիր Բորիս Մուրազի հայտարարությանը, թե Ստյոպա Սաֆարյանը կապ ունի Հանրային կապեր և տեղեկատվության կենտրոն ՊՈԱԿ-ի գործունեության հետ․

«Ես որևէ առնչություն չեմ ունեցել, չեմ կարող ունենալ Կառավարության հայտնի ՊՈԱԿ-ի հետ։ Հովհաննես Մովսիսյանին հավանաբար դուք ավելի լավ եք ճանաչում, քան ես։ Թույլ տվեք այս պահին ոչինչ չասել պարոն Բորիս Մուրազիի ծավալած գործունեության մասին, որն իմ կարծիքով բավականին հեռու է լրատվական կոչվելուց։ Ես ամենևին ինձ վրա չեմ վերցնում դատավորի ֆունկցիաները՝ թելադրելու, թե որն է լրատվությունը։ Իմ և Բորիս Մուրազիի միջև նախկինում տեղի է ունեցել մի զրույց, որը վերաբերել է կոնկրետ այդ լրատվականի կողմից Հայաստանի անվտանգության համար շատ լրջագույն խնդիրներ ստեղծելուն։ Եթե պարոն Մուրազին համաձայն է, ես կբացահայտեմ այդ զրույցի արդյունքները, թե ինչպես իր կողմից հորինված Բոլթոն-Փաշինյան հեռախոսազրույցը մեծագույն խնդիրներ էր հարուցել հայ-իրանական հարաբերություններում։ Ու ես զգուշացրել եմ իրեն, որ՝ հարգելի երիտասարդ, Դուք ազատ եք  շահարկել  ցանկացած խնդիր, ազատ եք ծավալելու ցանկացած գործունեություն, անգամ Ձեր լրատվությանն ընդդիմադիր երանգ հաղորդելով, բայց մի ստեղծեք անվտանգային խնդիր մեր երկրի համար»,-նշեց նա։

Ինչ վերաբերում է Մուրազիի՝ ֆեյսբուքյան պրոֆիլները կոտրելուն, Սաֆարյանը նշեց. «Այստեղ ոչնչով օգնել չեմ կարող, ինքս չեմ կարող ողջունել նման բան, եթե որևէ մեկն արել է իր կայքի հետ, որովհետև  ինքս բազմիցս բախվել եմ այդ խնդրին։ Դատապարտում եմ այդ հանգամանքը որպես Հանրային խորհրդի նախագահ, բայց ցանկացած մեկիս գործունեության ազատության մյուս երեսը պատասխանատվությունն է»։