Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

Սուքիասյանները դիմել են դատարան

Տնտեսություն

Սուքիասյան ընտանիքը հայց է ներկայացրել Երևանի Ավան և Նոր Նորք վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարան:

Հայցվորը պահանջում է անվավեր ճանաչել ՙԲջնի հանքային ջրերի գործարան՚ ՓԲ ընկերության սնանկության կառավարիչ Արսեն Չիտչյանի և ՙԱրմենիան Ռոյալ Սիգարետ՚ ՍՊ ընկերության միջև 25.12.2009թ. կնքված ՙԱնշարժ գույքի, շարժական գույքի, հանքային իրավունքի և այլ գույքային իրավունքների առուվաճառքի՚ պայմանագիրը:

Հիշյալ գործարքը որակելով անվավեր` Սուքիասյանները պահանջում են նաեւ արգելել հանքային իրավունքների փոխանցումը ՙԱրմենիան Ռոյալ Սիգարետ՚ ՍՊ ընկերությանը:

Ինչպես նաեւ պահանջվում է արգելել ՀՀ ԿԱ անշարժ գույքի կադաստրի տարածքային ստորաբաժանման կողմից ՙԱրմենիան Ռոյալ Սիգարետ՚ ՍՊ ընկերության սեփականության իրավունքի գրանցումը: