Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

Ոչ մի օգուտ` սահմանի բացումի՞ց

Տնտեսություն

«Մենք ողջունում են հայ-թուրքական սահմանի բացումը եւ հարաբերությունների կարգավորումը: Ինչ վերաբերում է գների փոփոխման հարցին, իմ կարծիքով, սահմանի բացումը ազդեցություն չի ունենալու գների վրա, բայց դիվերսիֆիկացիան լավ է լինելու բոլոր երկրների համար, շատ լավ կլինի ինչպես Հայաստանի, այնպես էլ Վրաստանի համար»,- այսօր Երեւանում հայտարարել է Վրաստանի վարչապետ Նիկա Գիլաուրին:

Սա ասվել էր ի պատասխան հարցի, թե որքանո՞վ է Վրաստանը տնտեսական տեսակետից շահագրգռված հայ-թուրքական սահմանի բացման գործընթացով եւ ունի՞ նա հաշվարկներ, թե բեռների տեղափոխումից որքան վնասներ է Վրաստանը կրելու եւ առաջիկայում պատրաստվո՞ւմ են տրանզիտի եւ բեռների փոխադրման սակագների վերանայմանը:

Պատասխանելով լրագրողների մյուս հարցերին` նա ասել է նաեւ, որ Հայաստան մեկօրյա այցի ընթացքում պայմանավորվածություն է ձեռք բերել 400 կՎ լարման էլեկտրահաղորդման գծի կառուցման մասին.«Իմ կարծիքով` այդ շինարարությունը շահավետ է լինելու Հայաստանի եւ Վրաստանի համար»:

Իսկ ինչպիսի՞ն է ռուս-վրացական հարաբերություններում Հայաստանի դերը:

«Ես ուզում եմ ձեզ պատասխանել, որ այդ հարցում ես տեսնում եմ Ռուսաստանի դերը: Ռուսաստանը սահմանափակումներ է դրել մի քանի ոլորտներում եւ Վերին Լարսի բացման հարցում ուզում ենք ասել, որ դրա բացումը շահավետ է լինելու Հայաստանի համար: Ես ուզում եմ ասել, որ Ռուսաստանը պետք է վերացնի բոլոր տեսակի սահմանափակումներըե,- եղել է Վրաստանի վարչապետի պատասխանը: