Բացել լրահոսը Փակել լրահոսը
web
A A
Քաղաքականություն

Եթե սպառնում է, թող հրապարակի. պատգամավորը՝ Արթուր Վանեցյանի մասին (տեսանյութ)

«Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Քրիստինե Պողոսյանի համոզմամբ՝ Ազգային անվտանգության ծառայության նախկին տնօրեն Արթուր Վանեցյանը սպառնում է իշխանություններին գաղտնիքի հրապարակմամբ։

«Եթե սպառնում է, ես կոչ եմ անում, թող հրապարակի։ Եվ կկրի իրավական պատասխանատվություն», - նշեց նա ոստիկանապետի ժամանակավոր պաշտոնակատար Արման Սարգսյանի եւ «Իմ քայլը» խմբակցության հանդիպումից առաջ լրագրողների հետ կայացած զրույցում։
 
Դիտարկմանը, թե Վանեցյանը չի ասել, որ պետական գաղտնիք է հրապարակելու, Պողոսյանը պատասխանեց.
 
«Եթե ուշադիր լինեք, տողատակերը կտեսնեք»։