Բացել լրահոսը Փակել լրահոսը
Թեւան Պողոսյան
A A
Քաղաքականություն

Արցախի Հանրապետությունը կայացած քաղաքական միավոր է․ Թեւան Պողոսյան (տեսանյութ)

Նախօրեին ավարտվեց Հայաստանի և Ադրբեջանի արտաքին գործերի նախարարներ Զոհրաբ Մնացականյանի և Էլմար Մամեդյարովի 2-օրյա հանդիպումը։ Հանդիպումն Արցախի հակամարտության կարգավորման բանակցությունների շրջանակներում էր։ 

ՀՀ նախագահի խորհրդական, Մարդկային զարգացման միջազգային կետնրոնի ղեկավար, քաղաքագետ Թևան Պողոսյանը գտնում է, որ պետք է գիտակցել, որ Արցախի Հանրապետությունը կայացած քաղաքական միավոր է և իր ճանապարհը հարթելով գնում է։

«Երկրորդ՝ Ադրբեջանում կա որոշում, ընդունված քաղաքականություն, որ միայն ռազմական ճանապարհով են գնալու», - նշեց նա՝ հավելելով, որ տարածաշրջանում և իրավիճակում միակ զսպող ուժը Արցախի Պաշտպանության բանակն է եւ ՀՀ զինված ուժերը։
 
Ըստ նրա՝ պետք է զարկ տալ ժողովրդավարության ինստիտուտների կայացմանը, ռազմարդյունաբերության, ժողովրդագրության, տնտեսության զարգացմանը։
 
Բանակցությունների կոնֆեդենցիալության մասով նախագահի խորհրդականը նշեց, որ դա պայմանավորված է Ադրբեջանի կողմից խնդրի վերաբերյալ տարաբնույթ մեկնաբանություններից զերծ մնալով։
 
Անդրադառնալով նախագահ Արմեն Սարգսյանի կողմից Սահմանադրական դատավորների վաղ կենսաթոշակի գնալու մասին օրենքի ստորագրմանը՝ Պողոսյանն ասաց, որ արդեն իսկ մեկնաբանություն տրվել է դրա մասին։ Ինչ վերաբերում է ՍԴ նախագահ Հրայր Թովմասյանի «իր խաչի կրելու» արտահայտությանը՝ կապված անկախ դատական համակարգի հետ, հասարական գործիչը կարևորեց այս սկզբունքը յուրաքանչյուր դատավորի համար։